Բաղադրիչներ
- Վիչինա - 200 գրամ
- Մարինացված եգիպտացորեն - 150 գրամ
- Թթու վարունգ - 150 գրամ
- Պանիր - 80 գրամ
- Կարտոֆիլ - 150 գրամ
- Գազար - 100 գրամ
- Թթվասեր - 150 գրամ
- Աղ, սև պղպեղ
- Զեյթուն, բժշկական երշիկ ձևավորման համար
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, գազարը եփում ենք, մաքրում կեղևը, կտրտում ենք քառակուսիներով: Թթու վարունգը և վիչինան նույնպես կտրտում ենք քառակուսիներով: Բոլոր բաղադրիչները լցնում ենք խորը ամանի մեջ, ավելացնում ենք մարինացված եգիպտացորենը, որի ջուրը նախորոք հեռացնում ենք: Ավելացնում ենք աղ, սև պղպեղ, խառնում ենք, ապա ավելացնում ենք թթվասերը, նորից լավ խառնում ենք: Որիպիսի համերը լավ խառնվեն, թողնում ենք աղցանը 2 ժամ հանգստանա: Տեղափոխում ենք աղցանը մատուցվող ափսեի մեջ, ձևավորում ենք օվալի տեսքով: Մանր քերում ենք պանիրը, և դրանով ամբողջությամբ պատում ենք աղցանը: Բժշկական երշիկից կտրտում ենք 2 եռակյունի և ձևավորում ենք խոզուկի ականջները, կլոր հատվածով՝ մռութիկը, և ուղիղ երկար կտորով՝ պոչիկը: Օգտագործում ենք գազարի կտոր, կարծես լինի խոզուկի լեզուն, իսկ աչքերի համար օգտագործում ենք զեյթունի հատիկներ:
Բարի ախորժակ և ուրախ նոր տարի...
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026