քսել’24-ը վավերացված բիզնես մոդել և շուկա ունեցող սոցիալական ձեռնարկություններին կօգնի արագացնել իրենց աճը։

Աքսել’24-ը վավերացված բիզնես մոդել և շուկա ունեցող սոցիալական ձեռնարկություններին կօգնի արագացնել իրենց աճը։ Աքսելերացիոն այս ծրագիրը կաջակցի այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ունեն աճելու մեծ ներուժ՝ տրամադրելով նրանց մասնագիտական խորհրդատվություն, ձեռնարկատիրական գիտելիքներ, մենթորություն և կապերի հաստատման ու փորձի փոխանակման հնարավորություններ։ ԱՔՍԵԼ’24-ը մասնակից թիմերին հնարավորություն կտա զարգացնել իրենց ձեռնարկությունը և արտադրանքը՝ դարձնելով դրանք պատրաստ ներդրումների համար։

 

Նպատակ և առավելություններ

Աքսելերացիոն ծրագիրը նախատեսում է խորացված դասընթաց և մենթորություն, որը հնարավորություն կտա խթանել ձեր արտադրանքը, ներգրավել նոր ներդրողների և մասշտաբայնեցնել ձեր բիզնեսը և դրա սոցիալական ազդեցությունը:

 

Ծրագրին մասնակցությունը ձեզ կտա․ 

Մինչև 10 դասընթաց ներդրումներին պատրաստվածության, սոցիալական ազդեցության գնահատման, ձեռնարկության մասշտաբայնեցման մոդելների և շատ այլ թեմաների մասին։ 

Մինչև 15 ժամ անհատական մենթորություն փորձառու մասնագների կողմից։

Ծրագրին մասնակցելով՝ դուք հնարավորություն կունենաք․

  • Ստեղծել ամուր կապեր ազգային ու միջազգային ցանցերում,
  • Բարելավել ներդրումներ ստանալու ձեր պատրաստվածությունը՝ ստեղծելով ձեր աճի ռազմավարությունն ու ներդրումների ստացման տեսլականը,
  • Ծանոթանալ այլ բիզնեսների, ներդրողների և հավանական գործընկերների հետ, 
  • Ստանալ աջակցություն ձեր ձեռնարկության բիզնես և սոցիալական ազդեցության բաղադրիչների ընդլայնման և նոր շուկաներ մուտք գործելու համար,
  • Ստեղծել ձեր սոցիալական ազդեցության գնահատման և կառավարման համակարգը,
  • Կենտրոնանալ հաճախորդների ներգրավման և ձեր արտադրանքի առևտրայնացման վրա:
  • Ընդհանուր առմամբ, ծրագիրը ձեզ կտրամադրի ոչ ֆինանսական աջակցություն՝ գիտելիքների և փորձի տեսքով, ինչպես նաև կապահովի մասնագիտական կապերի հաստատում, որը խրախուսում է ձեռնարկատերերի աճն ու զարգացումը։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հասանելիություն ներդրումային ֆոնդերի՝ ներառյալ Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության ծրագրի շրջանակում ստեղծված VIA Fund-ին։

 

Տևողություն

Ծրագրի տևողությունը 7 ամիս է (մայիս-նոյեմբեր 2024)

Դիմումների վերջնաժամկետ՝ 25-ը մարտի, 2024 23:59 (տեղական ժամանակով)

Իրականացման ձևը՝ հիբրիդ (առցանց+առերես դասընթացներ)

 

Դիմելու չափորոշիչները

Մենք ողջունում ենք նպատակասլաց ձեռներեցների, ովքեր աշխատում են սոցիալական մարտահրավերների մասշտաբային լուծման վրա: Ծրագրին դիմելու համար դուք պետք է․ 

 

Գրանցված լինեք Հայաստանում որպես Հիմնադրամ, ՍՊԸ, ՀԿ կամ Անհատ ձեռնարկատեր (ԱՁ),

Համապատասխանեք Եվրոպական հանձնաժողովի սահմանված սոցիալական ձեռնարկություն չափորոշիչներին,

Ստանաք եկամուտ։

ԱՎԵԼԻՆ