Անվճար դասընթացներ Արմավիրի մարզի լսողության և լեզվական խանգարումներ, 2-րդ և 3-+րդ կարգի հաշմանդամություն ունեղող երիտասարդների համար

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ն մեկնարկում է անվճար դասընթացներ Արմավիրի մարզի լսողության և լեզվական խանգարումներ, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 15 տարեկանից բարձր անձանց համար։
Ծրագրին կարող են մասնակցել նաև պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած տղաները

Դասընթացներն իրականացվում են «Ուժը քո մեջ է» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի կողմից «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Անվճար դասընթացներ Արմավիրի մարզի հաշմանդամություն ունեղող երիտասարդների համար

Դասընթացները կանցկացվեն հետևյալ թեմաներով ՝

  • Երգ
  • Պար
  • Ժեստերի լեզու
  • Կավագործություն
  • Կար ու ձև
  • Adobe Photoshop, Illustrator

Մեկնարկը՝ ԱՊՐԻԼ ամիս

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան դիմել դասընթացի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհին և իրականացնել նախաձեռնություններ իրենց համայնքներում։
Դասընթացի վերջում կտրվեն ավարտական վկայականներ։

Մասնակիցները կընտրվեն հարցազրույցի հիման վրա։
Սիրով սպասում ենք

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց ձևաթուղթը, կամ զանգահարել հեռ․՝ 098 449987
Հասցեք՝ Էջմիածին, Շահումյան 36։