Հայերի մեջ ամենաբեղմնավոր գրիչն ունեցել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանը (1820-1901): Եթե մեկտեղվի ու հրապարակվի նրա գիտական ու գրական հսկայական ժառանգությունը, ապա այն կկազմի ավելի քան 50 միջադիր հատոր: 1847-60-ին «Բազմավեպ» հանդեսում Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրապարակել է մի շարք բանաստեղծություններ ու պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Հայոց Աշխարհիկ», «Պլպլուն Ավարայրի» և այլն):
Ալիշանի ծավալուն գործերից շատերը նվիրված են հին Հայաստանի աշխարհագրությանը («Շիրակ», «Սիսուան», «Այրարատ», «Սիսական»): Դրանք հանրագիտական բացառիկ արժեք ունեցող գործեր են:
Ալիշանը գրել է «Բաժինք Հայոց մեծաց» խորագրով 742 տողանոց մի պոեմ, որը 1868-ին տպագրվել է «Բազմավեպ» հանդեսում: Այդ պոեմում նա տալիս է հին Հայաստանի ամբողջական նկարագիրը ըստ 15 նահանգների (աշխարհների), նշում բոլոր գավառները, գյուղերի մի մասն իրենց հին ու նոր անվանումներով, տալիս դրանց ստուգաբանությունները, հիշատակում այդ վայրերում տեղի ունեցած իրադարձությունները: Այդ պոեմը Հայաստանի տեղանունների չափածո բառարան է՝ գրված բանաստեղծական շքեղ լեզվով:
Ալիշանի գործերից են նաև «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն», «Հայապատում», «Հայ-Վենետ», «Հուշիկք հայրենյաց հայոց», «Հայաստան յառաջ, քան զելինելն Հայաստան», «Նշմարք հայկականք»:
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026