Բաղադրիչներ 

  1. Վարսակի փաթիլներ - 2 բաժակ
  2. Ձու - 2 հատ
  3. Շաքարավազ - 1 բաժակ
  4. Կարագ - 100 գրամ
  5. Ալյուր - 2 ճաշի գդալ
  6. Վանիլին
  7. Պոպոկ
  8. Շաքարի փոշի, շոկոլադ զարդարելու համար

 

Պատրաստման եղանակը

Մանր կտրտում ենք պոպոկը: Վարսակի փաթիլները բլենդերի միջոցով մանրացնում ենք, մինչև դառնա ալյուրի նման: Պոպոկը և վարսակի ալյուրը լցնում ենք մեծ ամանի մեջ, ավելացնում ենք ալյուրը, վանիլինը:

Հարիչով հարում ենք կարագը և շաքարավազը մինչև ստացվի սպիտակ, միասեռ զանգված: Զգուշորեն ավելացնում ենք ձուն, ապա վերը նշված ալյուրե զանգվածը: Հունցում ենք պինդ խմոր:

Գրդնակի օգնությամբ բացում ենք խմորը 1սմ հաստությամբ: Ֆորմաներով ձևավոր կտրտում ենք և տեղափոխում ջեռոց: Եփում ենք 180°С ջերմությամբ 20 րոպե:
Տաք թխվածքաբլիթները զարդարում ենք շաքարի փոշիով, շոկոլադով, կոկոսի քերուքներով.... 
 Բարի ախորժակ