Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամը ձեր ուշադրությանն է ներկայացնում մեր «Homemade» նախաձեռնության շրջանակում կազմակերպվող հերթական բարեգործական ցուցահանդես-վաճառքը։

Դեկտեմբերի 11-ին 1 օրով կկայանա ժամը 12։00-ից սկսված մինչև 19։30 «Ամանորյա Փայտե Ձի խաղալիք» բարեգործական ցուցահանդես վաճառքը։ Այն տեղի կունենա Աբովյան 64 հասցեում` Folk Arts Museum-ում։

Ցուցահանդեսին ներկայացվելու են ձեռագործ աշխատանքներ և հայկական բրենդներ։ Լինելու են ճանաչված հյուրեր, ովքեր կամավորական սկզբունքով հանդես են գալու, որպես խորհրդատու։

Ցուցահանդեսի վաճառքից գոյացած հասույթը ուղղվելու է «Փայտե ձի» Հիպոթերապիա նախաձեռնությանը։

«Ամանորյա Փայտե Ձի խաղալիք» բարեգործական ցուցահանդես վաճառքը

Բացումը՝ ազդարարվելու է Անաստատսիա Վիվտաշի կողմից  «Ամանորյա Փայտե Ձի խաղալիք» հեքիաթի ընթերցմամբ, այնուհետև ազգագրագետ Վահե Քոթանյանը ներկայացնելու է հյուրերին Ավանդական Ամանորյա սովորությունները և սպասվում շատ այլ անակնկալներ։

Ուզում ենք ընդգծել, որ այն հրաշալի Ամանորյա նվեր է դառնալու բուժում ստացող հարյուրավոր երեխաների համար:

Հավատա կգտնես մտերիմների համար ամանորյա լավագույն նվերները մեզ մոտ:

Հարցերի դեպքում զանգահարեք 055 282 868:

Հիշեցնենք, որ հիմնադրամի թիմի մեծ հաջող սոցիալական նախաձեռնություններից է Homemade.am-ը։

Homemade.am-ը սոցիալական նախաձեռնություն է և անվճար հարթակ, որը ստեղծվել է 2020թ.-ին՝ հայ վարպետներին հնարավորություն տալու իրենց ձեռագործ աշխատանքները անվճար հարթակում ցուցադրելու և առանց միջնորդի վաճառելու։ Այն հիմնելու պահից սկսված ունեցավ շատ մեծ հետաքրքրություն ու դրական արձագանք հանրության կողմից։ Ինչպես նաև կազմակերպվել են մի շարք բարեգործական ցուցահանդեսներ։

 

Facebook link