- Բարև Ձեզ սիրելի Աղավնի։ Ինչպես գիտենք, Դուք պատրաստում եք անչափ գեղեցիկ, օրիգինալ զարդեր։ Երբ որոշեցիք հիմնել «AgaTrend Handmade Accessories» բրենդը։
- Բարև Ձեզ։
Ցանկացած գեղեցիկ և լավ գործ ծնվում է մեծ սիրուց` սեր առ արվեստ, սեր առ դիզայն... Արվեստ, որը խոսում է քարերի և ուլունքների լեզվով...
Գաղափարը ծնունդ առավ 3 տարի առաջ, շաբաթ առ շաբաթ կայունանալով, ներշնչանքի աղբյուրից սնվելով բրենդը կայացավ, և իր ներկայացվածությունն ապահովեց տարբեր սոցիալական հարթակներում։
Այս պահին գործում է բրենդի օնլայն խանութ։
- Մեկ զարդ պատրաստելու համար որքան ժամանակ է անհրաժեշտ։
- Զարդի պատրաստման գործընթացը ստեղծագործ աշխատանք է։
Յուրաքանչյուր զարդ անհատական մոտեցում է պահանջում և բնականաբար պատրաստման ժամանկները ևս տարբեր են։ Կան անհատական պատվերներ, որոնք բարդ ստեղծագործ մոտեցումներ են ենթադրում, դրանով իսկ պայմանավորված ժամանակը փոքր ինչ երկար է լինում։ Իսկ սովորական զարդի պատրաստումը տևում է մոտավորապես 3-5 ժամ։
- Ի՞նչ նյութեր եք օգտագործում։
- Զարդերը պատրաստվում են կաշվե հիմքի վրա, կիրառվում են որակյալ բյուրեղապատ քարեր և ուլունքներ:
- Աղավնի ջան, բացի թեմատիկ զարդերից, ուրիշ ինչպիսի զարդեր եք պատրաստում։
- Պատրաստում եմ անվանատառեր, մասնագիտական զարդեր տարբեր չափերի, գույների․․․
- Նաև պատրաստում եք զարդեր, հիմնականում ականջօղեր, որոնք նույնպես անզուգական են։
- Ունեմ նաև ականջօղերի նորաոճ և թրենդային տեսականի։ Կարող եմ պատրաստել ըստ հաճախորդի նախընտրած դիզայնի։
- Ձեր աշխատանքները իրոք անկրկնելի են։ Մաղթում ենք Ձեզ բազմաթիվ հաջողություններ, և անսահման երևակայություն այս հրաշք գործում։
AgaTrend Handmade Accessories հետ կապ հաստատելու համար կարող գրել բրենսի ֆեյսբուքյան էջին՝ www.facebook.com/agaTrend.accessories
«ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅՈՒՀԻ» բաժնում գրանցվելու պայմանները՝ ladyblog.am/post/kanayq/gortsarar-hayuhi