Երկրագնդի վրա 2019թ-ը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարել է երկրորդ ամենատաք տարին 2016թ-ից հետո, ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, իր ֆեյսբուքյան էջում նշում է Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանը նաև տեղադրել է նկար, որտեղ երևում է, ինչպես են Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ծաղկել ձնծաղիկները։ Լուսանկարը՝ Հասմիկ Ավետիսյան
Հերթական հրապարակմամբ Սուրենյանը նշում է, որ ունենալու ենք տաք հունվար՝
«Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայակն նորմայից 3-5 աստիճանով։
Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026