Կարելի է արդյոք թռչել ինքնաթիռով հղիության ժամանակ և ինչքանով է դա վտանգավոր կախված է մայրիկի օրգանիզմից։ Նման որոշում ընդունելուց առաջ հղին անպայման պետք է խորհրդակցի բժշկի հետ։
Վտանգները թռիչքի ժամանակ հղիի համար
Ապագա մայրիկի համար վտանգները հետևյալն են.
- Ճնշման անկումները։ Հղիության երկրորդ եռամսյակում այն կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, իսկ առաջին եռամսյակում՝ վիժման: Հենց թռիչքը վտանգավոր չէ, հիմնական վտանգը ինքնաթիռի վերելքի և վայրեջի ժամանակ ճնշման կտրուկ տատանումներն ու անհանգստությունն է: Եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ գրանցվի, որ արգանդի վիճակը հանգիստ է, և բժիշկը որևէ խնդիրներ չի տեսնի, ապա հղին կարող է թռչել, սական անգամ փոքրիկ վտանգի դեպքում պետք է լավ մտածել:
- Թթվածնային քաղցը: Սովորաբար մարդիկ թթվածնի քիչ անբավարարությունը կարճ ժամանակահատվածի համար նորմալ են ընդունում, եթե թռչել կարճ ժամանակ, մեկ-երկու ժամ, բալիկը կարող է այդ տատանումները այնքան էլ չզգալ: Սակայն եթե պետք է թռչել երկար ժամանակ, վտանգը ավելի է մեծանում: Կարող են խնդիրները ի հայտ գալ ոչ թե թռիչքի ժամանակ, այլ ավելի ուշ:
Ընդունված է համարել, որ առավել անվտանգ է ինքնաթիռով թռչել հղիության երկրորդ եռամսյակի ժամանակ: Պտուղը ամուր կպած է և շարունակում է զարգանալ, ընկերքը բավականին զարգացած է փոքրիկին պաշտպանելու համար, տոքսիկոզը ավելի քիչ է անհանգստացնում մայրիկին, փորիկն էլ շատ մեծ չէ և շարժումներին չի խոչընդոտում:
Երբ է արգելված թռչել
- հղիության 32-րդ շաբաթից հետո, եթե հղիությունը առաջինը չէ, կամ բազմապտուղ է
- հղիության 36-րդ շաբաթից հետո առաջին հղիության դեպքում
- խնդիրներով հղիության դեպքում
- ծննդաբերությունից հետո 7 օրերի ընթացքում
Ցանկացած դեպքում, նախքան ինքնաթիռ նստելը, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, և միայն նրա թույլտվությունից հետո թռչել:
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025