Զանազան
Տեսակ գազան
Մի օր արջին
Դաշտի միջին
Կալմեջ արին, խեղդոտեցին
Ու բաժանել սկսեցին:
Նապաստակն էլ դրանց միջից,
Քաշեց արջի մի ականջից:
- Սրա՛ն մտիկ,
Է՞ս ինչ, Շլդիկ,
Դո՞ւ որտեղից մեր մեջ ընկար,
Որս անելիս հետքդ չկար:
- Է՜, եղբայրներ, զարթնե՛ք քնից…
Բա ո՞վ էր, ո՞վ`
Արջին զոռով
Սարից, ձորից,
Խոր անտառից
Հանեց, գցեց ձեր ճանկերը.
Էն ես չէի՞ ձեր ընկերը, -
Պատասխանեց նապաստակը,
Կես ականջը թաթի տակը:
Սուտ պարծանքը անվիճելի
Թվաց խմբին շատ հաճելի,
Ուստի տվին իր պահանջը`
Թաթի տակի կես ականջը:
Հետաքրքիր է նաև․․․
Այբ, բեն, գիմ
- 03.05.2026
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 01.03.2026
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026