Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր ու ետ դառնում։
Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին:
Գարին նրանից անպակաս էր, որպեսզի ուտի և գիրանա։
Քուռակն ասաց մորը.
- Ինչո՞ւ համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս։
Մայրն ասաց.
- Լսի՛ր, որդյա՛կ, մի շաբաթ ևս համբերիր, ես քեզ պատասխան կտամ ու քո աչքով կտեսնես։
Մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս: Քուռակը մորից առաջ էր գնում և լսեց ուժեղ խռնչոցի ձայն, որովհետև խոզը մորթում էին։
Քուռակը խրտնեց և ետ փախավ դեպի մայրը:
Մայրն ասաց.
— Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես. մի՛ վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում:
Դարձյալ եկան կալը` գարի կրելու։
Եվ երբ բարձված վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.
— Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից։
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025