ԱՆՄԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ

Խոնարհվում ենք․․․

 

Թովմասյան Համլետը ծնվել է 1980 թվականի հունվարի 23-ին։ 

Մենք զրուցել ենք հերոսի կնոջ՝ Նունե Միրզախանյանի հետ։

Ինչպես պատմում է Նունեն, ընտանիքի հետ միասին Համլետը բնակվել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում։ 12 տարի աշխատել է Վայքի զորամասում որպես պայմանագրային զինծառայող։

-Ամուսնացած ենք եղել 16 տարի, ունենք երկու զավակ՝ տղաս 15 տարեկան է, աղջիկս 13։

Պատերազմը սկսելուն պես ամուսինս եղել է դիրքերում, առաջնագծում։

Հոկտեմբերի 9-ին ամբողջ վաշտով տարել են Արցախ, Ջաբրայիլ, որտեղ Համլետը մասնակցել է թեժ կռիվներին։ 

Հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորվել է, նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան։ Հիվանդանոցում կյանքի և մահվան հետ 9 օր կռիվ տալուց հետո ցավոք ․․․ հոկտեմբերի 22-ին անմահացավ, և մեզ թողեք այսպես մենակ․․․

 

Հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍ․․․

Շնորհակալ ենք․․․