- Ծիտիկ,
Միտիկ,
Ի՞նչ ես 
Այդպես
Թռչում,
Ճչում,
Ճի՜կ, ճի՜կ, ճի՜կ։

 

- Սիրուն
Տղա,
Գարուն
Կգա
Երգով,
Ծաղկով,
Անուշիկ։

 

Բույն եմ
Շինում
Պատի
Ճեղքում,
Ձագեր
Հանեմ 
Սիրունիկ։