Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի ծնվել է 01․07․1920թ․ Սուխումում, Ռուսական Կայսրություն, հայ սովետական վիրաբուժ։
Բժշկական գիտությունների դոկտոր՝ 1967, պրոֆեսոր՝ 1968, ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ՝ 1977։ ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ՝ 1963։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։
Ավարտել է ԵԲԻ՝ Երևանի բժշկական ինստիտուտ, 1943 թվականին։
1949 թվականից եղել է Կապանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչը և գլխավոր բժիշկը։
ՀՍՍՀ-ում 1962 թվականին հիմնել է կրծքային վիրաբուժության ամբիոնը և կլինիկա։

1963-1988 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր, 1997 թվականից՝ ռեկտորի խորհրդական։
Ավդալբեկյանը ՀԽՍՀ-ում թոքերի վիրաբուժության հիմնադիրն է։
Աշխատանքները վերաբերում են կրծքային և որովայնային վիրաբուժության հարցերին․ 1949 թվականին Հայաստանում առաջինն է ներդրել ինտուբացիոն նարկոզը, 1951 թվականից կատարել արմատական վիրահատություններ՝ թոքերի քրոնիկ, թարախային բորբոքումների և կերակրափողի հիվանդությունների ժամանակ՝ 1952թ․, 1962 թվականից սրտում պատվաստել էլեկտրախթանիչներ։
1970 թվականից հանդիսացել է վիրաբուժների միջազգային ասոցիացիայի անդամ։
Ուսումնասիրել է սպիտակուցալուծիչ ֆերմենտների և կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործման հնարավորությունը թոքերի թարախակալումների բուժման ընթացքում և ֆունկցիոնալ-ձևաբանական ու իմունակենսբանական փոփոխությունները թոքերի ինքնանույնափոխպատվաստման ժամանակ (փորձնականում)։
Նյութի աղբյուրը՝ Հայկական Համառոտ Հանրագիտարան
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
2026-ի ԹՈՓ 10 ամենապահանջված ֆրիլանս մասնագիտությունները- Անուշ Ափիկյան
- 2026-02-27 08:42:00
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026