Սիրուց հյուսված մի տնակ,
Ստով լցված մի արկղիկ,
Սեր ներդրած ու կորած,
Լիքը խոսքեր մնացած,
Օդում կախված ու քեզ չասված,
Լուռ ակնթարթներ միասին,
Միասին ապրած օրեր անգին,
Ու դռնակը մեր տնակի,
Բաց էի թողել դուռը ներսից,
Որ փակելիս այն չցավի,
Դուռը մասն էր այդ տնակի
Փայտից շինված մեր հյուղակի,
Բայց փակելիս ծանր թվաց, ես չզգացի,
Դուռը փակիր մի վախեցիր,
Ձեռքս բռնիր ու լուռ փակիր,
Դրսում կանգնիր ու մի պահ նայիր,
Դժվար տեսնես լույսը ներսի,
Ու չվերջացող կիրքը ներսիս,
Քեզ կարոտող հիմար սրտիս
Ձայնը լսիր ու դու քայլիր,
Տնակը մեր ընդմիշտ լքիր,
Դուռը բաց էր հենց սկզբից,
Երբ փակեցի դուռը սրտիս
Ես բացեցի դուռը դրսի,
Որ, երբ գնաս ես չլսեմ
Ու չկարծեմ, թե լքեցինք
Այդ տնակը մենք միասին
Կառուցեցինք ու լքեցինք,
Ձեռքս բռնիր, մի վախեցիր
Դռնից քայլիր դեպի հեռուն,
Դեպի հեռուն մեր տնակի,
Որ կմնա միշտ մեր սրտում...
Էմիլիա Օհանյան
Հետաքրքիր է նաև․․․
Սպանվալա իմ մեջիս հույսը․․․ Աննա Մեկունց
- 20.10.2023
Սերը մարմին գրկելը չէ, մարմնին կպնելը չէ ...
- 29.08.2023
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025