Semerjyan Beauty System-ը Ձեզ է ներկայացնում բարձրորակ կանեփի յուղից պատրաստված կոսմետիկ միջոցներ(մազերի և դեմքի դիմակներ,օճառներ, սկրաբներ)։
Հիմնական տեսականին օճառներն են, որոնք արտաքուստ տարբերվում են իրենց ինքնատիպ տեսքով։ Օճառները կարող են պատրաստվել ցանկացած դիզայնով (գնդակ, միրգ, թխվածքաբլիթ, շոկոլադ, թռչուն և այլն):
Գեղեցիկ տեսքից բացի, շատ կարևոր է, որ կոսմետիկ միջոցները չպարունակեն մաշկի համար վտանգավոր հետևյալ տարրերը` սուլֆատներ, կոնսերվանտներ բարձր գրգռիչ ազդեցությամբ (պարաբեններ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն և բութիլպարաբեն), նավթաքիմիական տարրեր (վազելին, հանքային յուղ, պարաֆին, ցերեզին), սիլիկոններ և ֆորմալդեհիդ դոնորներ, որով էլ Աննա Սեմերջյանը սկզբունքորեն առաջնորդվում է։
Բուժիչ օճառները պատրաստվում են կանեփի յուղից, անանուխի և թեյի ծառի եթերայուղերից։ Օճառները հատկապես օգտակար են խնդրահարույց, ակնեից հետո մնացած հետքեր, պիգմենտային բծեր և լայնացած ծակոտիներ ունեցող մաշկի տեսակների համար, քանի որ այն․
- Մաքրում և ախտահանում է մաշկը,
- Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը,
- Ունի հակասեպտիկ ազդեցություն
- Կարգավորում է մաշկի երանգը
- Գունաբացում է պիգմենտային բծերը և ակնեից հետո մնացած հետքերը
- Նեղացնում է ծակոտիները
Հակացուցոմները՝
- հղիություն
- անհատական անհանդուրժողականություն։

Հետաքրքիր է նաև․․․
«Մունք» գինիներ
- 09.05.2023
Աստղախաղ
- 29.01.2022
AgaTrend Handmade Accessories
- 23.12.2021
SodoBond՝ առաջին հայկական սոսինձները
- 21.10.2021
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026