Ջեք Թեքեյան մոդելային գործակալությունը, ի դեմս տնօրեն Քրիստինե Սարիդեղյանի և մոդելներ` Էլեն Խաչատրյանի, Անժելա Սպատառուի, Սուսաննա Միրզոյանի, Ժաննա Մովսիսյանի, ինչպես նաև մեր թիմը, այցելեցինք «Նախնյաց հիտքերով» ՀԿ։
«Նախնյաց հիտքերով» ՀԿ-ն պատերազմի հենց առաջին օրերից մինչև այսօր, համախմբվելով սկսեց զբաղվել տարհանված արցախցիների խնդիրներով, ապահովելով նրանց անհրաժեշտ իրերով, սննդով և աշխատանքով։
Նաև ՀԿ-ն ունի հղիների օգնության ծնագիր, որի շրջանակներում 50-ից ավելի նորածիններ արդեն ստացել են անհրաժեշտ պարագաներ։
Այս նախագծին միացավ նաև «Ջեք Թեքեյան մոդելային գործակալությունը», նվիրաբերելով օգտագործված և նոր մանկական հագուստ ու պարագաներ։
ՀԿ-ն ունի նաև ամանորյա ծրագիր, որի ընթացքում անապահով ընտանիքների երեխաներից ստանում են նամակներ, և ՀԿ-ի անդամները ամեն ինչ անում են երեխաների երազանքները իրականացնելու ու նվերները հասցնելու համար։
Նվերները տանում են նաև ծայրամասեր՝ Տավուշ, Իջևան, Արցախ․․․ Ամբողջը ընկերների միջոցով՝ թե նվերները, թե դրամահավաքը։
«Նախնյաց հիտքերով» ՀԿ-ի ներկայացուցիչը՝ Սայիդա Պողոսյանը նշեց, որ ունեն ամեն ինչի կարիք՝ հագուստ, տեխնիկա, կահույք, սնունդ, սպասք․․․
Օգնությանը միանալու, միմյանց կողքը կանգնելու համար կարող եք զանգահարել Սայիդա Պողոսյանին +374 77 207 219 հեռախոսահամարով։
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025