«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Այն գրվել ու ծաղկվել է 1200-12020 թվականներին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը: Այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ճառընտիրը ունի 601 թերթ: Դրանցից յուրաքանչյուրը պատրաստված է մի երինջի կամ արջառի կաշվից: Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կիլոգրամ է:
Ձեռագիրն ըստ տարվա տոների դասավորված ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների ու ներբողների ժողովածու է, որի համար կոչվում է նաև «Տոնական»:
«Մշո ճառընտիրն» սկզբում ունեցել է 660 թերթ, որից 601-ը Երևանում է, 17 թերթ պահվում է Վենետիկում: Ձեռագիրը 1202-ին հափշտակել է Բաբերդի այլազգի դատավորը և 2 տարի Խլաթում թաքցնելուց հետո, 1204 թվականին 4000 արծաթե դրամով վաճառել Մշո Առաքելոց վանքին: Փրկագինը հավաքել են շրջակայքի բնակիչներն ու վանքի միաբանները: Մինչև 1915 թվականը ձեռագիրը գտնվել է Մշո Առաքելոց վանքում: Մեծ եղեռնի օրերին երկու հայ կին ձեռագիրը երկու մասին են բաժանել (ծանր լինելու պատճառով) և շալակած հասցրել Արևելյան Հայաստան: Ապա երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, որտեղից էլ բերվել Երևան:
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025