Մանիտա Վարտան - Mrs. Europe 2023-2024, Mrs. Bulgaria 2022-2023, մի շարք կոչումների տիտղոսակիր, ներառյալ «Բուլղարիայի առաջին տիկին բարեգործության ոլորտում» և Բուլղարիայի պատվո նշանի դափնեկիր՝ հայրենիքը աշխարհով մեկ տարածելու համար: Մանիտան նորաձևության միակ կերպարն է, ով պարգևատրվել է պետական շքանշանով՝ իր լայն հետաքրքրությունների և ազնվական նպատակների համար:
2022 թվականին Բուլղարիայում ճանաչվել է «Տարվա ֆոտոմոդել» և հաղթել է նաև «Տարվա բիզնես տիկին» մրցանակը՝ 2023 թվականին Բուլղարիայում:

Մանիտա Վարտանը ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, բայց իրեն համարում է աշխարհի քաղաքացի: Ավարտել է Լեզվաբանական միջնակարգ դպրոցը և ունի երկու բարձրագույն կրթություն: Նորաձևությունն իր մեծագույն կիրքն է դարձել, և 2023 թվականին նա հաղթել է Mrs. Europe-ի ոսկե թագը՝ Ստամբուլում կայացած գալա համերգի ժամանակ, 35 եվրոպացի եզրափակիչ մասնակիցների շրջանում:
Հետաքրքիր փաստ է, որ նրա արմատները գալիս են հարուստ արիստոկրատական ընտանիքից, ովքեր բնակվել են Սպիտակ ծովի ափին՝ Տեկիրդաղ քաղաքում, ապա տարիներ անց տեղափոխվել են Պլովդիվ:

Մանիտան առաջին Miss-ն է, ով որպես հաղթող բարձրացրել է Բուլղարիայի դրոշը համաշխարհային մրցույթի ժամանակ: Նրան նաև անվանում են «Բուլղարիայի Քիմ Քարդաշյան», քանի որ նա հայտնի է դարձել լրատվամիջոցներում՝ իր աշխարհահռչակ հայրենակցի հետ նմանության շնորհիվ: Վերջին տարիներին նա կազմակերպել է բազմաթիվ բարեգործական ներկայացումներ և համերգներ՝ տաղանդավոր երեխաների համար, իր կոսմոպոլիտ հայացքների շնորհիվ, ներկայացրել է նորաձևության բուտիկներ, բարձրակարգ կուտյուրի ստուդիաներ, գեղեցկության սրահներ և այլն:

Գեղեցիկ 7-ամյա աղջկա մայր է և ամուսնացած: Ծագումով արևմտահայ է՝ Բուլղարիայի սփյուռքից:
Անցած շաբաթ նա անցկացրեց Mrs. Europe 2024 մրցույթը, որտեղ հրավիրել էր Մարիա Ղարիբյանին՝ Miss Armenia Tourism-ին՝ որպես ժյուրիի անդամ: Երկու հայ գեղեցկուհիները կազմակերպել են ֆոտոսեսիա բուլղարական խոշոր բրենդների համար:

Սիրելի գեղեցկուհիներ, hoonch.am ողջ թիմը մաղթում է ձեզ բազում հաջողություններ ու բարձրունքներ․․․
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025