Կոճապղպեղի և կիտրոնի համադրությամբ նիհարեցնող դիետայի առավելություններից է այն հանգամանքը, որ պետք չէ հետևել հատուկ սննդակարգի։ Այն պարզ է, սակայն միարժամանակ արդյունավետ։ 

Դիետան սկսելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։ 

 

Բաղադրատոմս 1

Կոճապղպեղ - 300 գրամ

Մեղր - 200 գրամ

Կիտրոն - 1 հատ (150 գրամ):

Պատրաստման եղանակը

Մաքրում ենք կիտրոնը կողևից և կորիզներից: Կտրատում ենք քառակուսիներով: Կտրատում ենք նաև կոճապղպեղը, և կիտրոնի հետ միասին տեղադրում ենք բլենդերում: Ավելացնում ենք մեղրը: Հարում ենք, տեղափոխում ենք համապատասխան տարայի մեջ և դնում ենք սառնարանում:

Օգտագործման եղանակը

Օգտագործում ենք օրը 1 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց առաջ: Կարելի է ավելացնել թեյի մեջ, կամ պարզապես լուծել ջրով և խմել: Պահում ենք սառնարանում: Օգտագործում ենք ոչ ավել քան 10 օր: Որից հետո ընդմիջում ենք 14-21 օր, ապա կարելի է կրկնել։

 

Բաղադրատոմս 2:

Առաջարկում են շվեդական դիետոլոգները

Եռացրած, հովացրած ջուր - 2 լիտր

Մեղր - 2 ճաշի գդալ

Մանրացված կոճապղպեղ - 40 գրամ

Կիտրոն - 2 հատ

Կարմիր քաղցր պղպեղ - 1-2 գրամ

Պատրաստման եղանակը

Եռացրած-սառեցված ջրին ավելացնում ենք մանրացված կոճապղպեղը: Հեռացնում ենք կիտրոնի կղևը և կորիզները, քամում ենք հյութը և ավելացնում ենք արդեն պատրաստված կոճապղպեղով հյութի մեջ: Մնացած խյուսը մանրացնում ենք և լցնում հեղուկի մեջ:

Ավելացնում ենք մեղրը և խառնում ենք, մինչև լուծվի:

Դանակի ծայրով ավելացնում ենք պղպեղը: Լավ խառնում ենք և տեղափոխում սառնարան:

Օգտագործման եղանակը

Խմում ենք առավոտյան, սոված ժամանակ, կես բաժակ, 20 րոպեից կարող ենք նախաճաշել: Կես բաժակ ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ:

Քնելուց առաջ խմում ենք 1 բաժակ:

Կարելի է օգտագործել 10 օր: Որից հետո ընդմիջում ենք 20 օր: ,

Ուշադրություն: Եթե Դուք կերակրող մայր եք, մի օգտագործեք կոճապղպեղ: Կամ օգտագործեք շատ փոքր քանակով: Այն կաթին հաղորդում է կծու համ: 

 

Բաղադրատոմս 3:

Առաջարկում են շվեդական դիետոլոգները

Եռացրած ջուր - 1,5 լիտր

Կոճապղպեղ - 1 հատ

Կիտրոն - 1 հատ

Մեղր - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կոճապղպեղը մաքրում ենք կեղևից և մանրացնում ենք: Հեռացնում ենք կիտրոնի կղևը և կորիզները, կտրատում ենք: Ջուրը եռացնում ենք և լցնում կոճապղպեղի և կիտրոնի վրա: Թողնում ենք սառչի սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ: Քամում ենք, ավելացնում մեղր ըստ ճաշակի:

Օգտագործման եղանակը

Օրվա չափաբաժինը չի կարելի գերազանցել 250մլ:

1-ին բաժակը խմում ենք առավոտյան, սոված ստամոքսին, որից 15-20 րոպե հետո նախաճաշում ենք: 

Կարելի է ամբողջ չափաբաժինը բաժանել ըստ սնունդ ընդունելու քանակի, և խմել դրանից առաջ:

Վերջին բաժինը խմում ենք քնելուց առաջ: Կարելի է օգտագործել 14 օր: Որից հետո ընդմիջում ենք 1 ամիս:  

Կարևոր խորհուրդ

  • Նիհարելու ժամանակ փորձում ենք հրաժարվել շաքարից
  • Խմում ենք շատ մաքուր ջորը, որիպիսի օգնենք օրգանիզմին հեռացնել ավելորդ տոքսիները
  • Փորձում ենք օգտագործել ոչ ռաֆինացված բուսայուղ՝ ձիթապտղի, եգիպտացորենի...
  • Նախաճաշին ուտում ենք շիլաներ՝ վարսակի, հնդկաձավարի...
  • Արդյունավետ կլինի, եթե զբաղվենք նաև մարմնամարզությամբ

Եղեք բարեկազմ և ամենակարևորը՝ առողջ...