Նեյրոգրաֆիկա - ենթագիտակցականի լեզու․․․
Ցանկացած նպատակ հնարավոր է մշակել ու զարգացնել։ Դրա համար նեյրոգրաֆիկայում գոյություն ունեն հստակ, ունիվերսալ ալգորիթմներ։
Ներկայացնում ենք ամենապարզ ունիվերսալ ալգորիթմներից մեկը, որը կօգնի հասնել Ձեր իրական նպատակներին։

Նեյրոգրաֆիկայում ամեն սիմվոլ ունի իր նշանակությունը, սակայն չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում սիմվոլները և գույները, և անգամ դրանց նշանակությունները կարող են փոփոխվել որոշակի ժամանակաշրջաններում։
Սակայն ընդունենք ամենատարածված նշանակությունները, և կազմենք ալգորիթմը․
Քառակուսի - կայուն արդյունք
Շրջանագիծ - ներդաշնակություն
Եռանկյունի - ակտիվություն, վերելք, աճ:
Քառակուսու հուսալիությունը, շրջանագծի ներդաշնակությունը և եռանկյունու ակտիվ էներգիան՝ այս ամենը անհրաժեշտ է Ձեր նպատակի համար անհրաժեշտ խնդիրները կատարելապես լուծելու համար:
Նեյրոգծերով միացրեք բոլոր ֆիգուրները, ստեղծելով ներդաշնակություն, հարմարավետություն բոլոր ասպեկտներում։ Գծերը պետք է հարմարվեն Ձեր ենթագիտակցականին, գծեք այնքան, ինչքան ուզում եք առանց մտածելու, վստահելով Ձեր զգացմունքներին։
Երբ նկարը կավարտեք, ընտրեք 3-5 գույն, այնպես ներկեք, որ ամեն սիմվոլ ունենա իր հստակ գույնը, սակայն այդ նույն գույնը կիրառեք մյուս 2 ֆիգուրներում ևս։ Ինչպես նաև դուրս եկեք սահմաններից, ներկեք բաց տարածքները կամ մուգ, կամ թեթևակի, ինչպես ներկայացված է օրինակում։
Կարող եք թեթևակի խառնել գույները, ստեղծելով Ձեր ներդաշնակությունը։
Նաև կարող եք թղթի անկյունում գրել հիմնական նպատակը, որի վրա կենտրոնացել եք։ Այն կօգնի կշեղվել նպատակից, սակայն պարտադիր չէ։
Դիտարկենք օրինակ, սակայն իմաստները կարող են լինել բոլորովին այլ ձևերի ու մեկնաբանությունների։
Թեման՝ «Կարիերայի աճ»
Քառակուսի գծելից պատկերացրեք ձեռք բերված արդյունքի կայունություն, եռանկյունու հետ աշխատելիս՝ շատ էներգիա վճռական գործողությունների համար: Իսկ շրջանագծի մեջ կարող եք ներդնել հանգամանքների իդեալական համակցության իմաստը, Ձեր նպատակի ու վերջնական արդյունքի ներդաշնակությունը ու հարմարավետությունը։
Հետաքրքիր է նաև․․․
E-mail marketing-ի հիմնական սխալները
- 03.03.2025
Աֆորիզմներ մարքեթինգի մասին
- 02.03.2025
Յոգայի դիրքեր ամսական ցիկլերի օրերին
- 09.12.2024
Ինչ է գրաֆիկ դիզայնը
- 01.11.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025