Հոգեբան-խորհրդատու, քոուչ Մերի Սարիկյանը ներկայացնում է իր երրորդ գիրքը՝ «Իմ երազանքների քարտեզը»։
Նշենք որ Մերին հեղինակ է նաև երկու գրքերի՝ «Մայրիկի օրագիրը» և «Կրկին 7-րդ երկնքում», որոնք անչափ սիրվել են հասարակության կողմից։
Հեղինակ Մերի Սարկյանի ուղերձը իր հետևորդներին․
«Սիրելիներս, դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00- ին կկայանա իմ նոր գրքի՝ «Իմ նպատակների քարտեզ»-ի շնորհանդեսը։
Այո, այո։ Շատերիդ խնդրանքով օրը տեղափոխել ենք, որպեսզի ժամանակ ունենաք ձեր գործերը պլանավորելու և անպայման ներկա գտնվելու այդ հրաշալի միջոցառմանը։ Ես էլ արդեն եկել եմ Երևան և անդադար զբաղված եմ շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներով, որպեսզի անմոռանալի օր պարգևենք ձեզ։
Շնորհանդեսի ընթացքում կկարողանաք
? հանդիպել ինձ հետ,
? ստանալ մակագրված գրքի օրինակ,
? և եթե առաջին 50 հաջողակ գնորդներից մեկը լինեք, ստանալ նաև գրքի «սահմանափակ հրատարակությամբ» օրինակ։
? Կլինի գրքի ներկայացման յուրօրինակ շոու, գեղեցիկ հյուրասիրություն, թեմատիկ ֆոտոզոնա, գեղեցիկ մարդիկ հավաքված գեղեցիկ գաղափարի շուրջ:
Ես ուզում եմ, որ ներկաները իսկապես զգան այն մոտիվացիան և էներգիան, որ կրում եմ իմ մեջ, ուզում եմ փոխանցել այս լիցքերը իմ սիրելի ընթերցողներին, որպեսզի այս դժվար ժամանակներում ուժ գտնեն երազելու, իսկ հետո կարողանան այդ երազանքները վերածել նպատակների ու քարտեզագրել դրանք:
Վաղուց եմ ասել, որ իմ գրքերը ինձ համար կոմերցիոն նախագծեր չեն, դրանք Սեր են... և միտված են բարեփոխելու իմ սիրելի ընթերցողների կյանքը... հենց այդ պատճառով էլ շնորհանդեսը կլինի ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՎՃԱՐ։ Քանի որ տեղերը սահմանափակ են, նախնական գրանցումը պարտադիր է։
Գրանցվելու համար զանգահարեք 093 94-01-10 կամ 091 72-26-31:
Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»:

Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025