Ինչո՞ւ են կարևոր կոլագենային ներարկումները: Այս հարցին պատասխանել է դիմածնոտային վիրաբույժ և բժիշկ-էսթետիստ Հասմիկ Պողոսյանը:
-Տարիքի հետ մաշկում նվազում է կոլագենի քանակը, որի հետևանքով ի հայտ են գալիս ծերացման նշաններ: Մաշկը կորցնում է ամրությունը, առաջանում են կնճիռներ, դառնում է ավելի «թառամած»:
Իսկ կոլագենային ներարկումները կամ նույն ինքը կոլագենոթերապիան լուծում է այս խնդիրները, մաշկին տալով ավելի հարթ, առողջ, ձգված և թարմ տեսք:
Այս պրեպարատները ներարկելով ակտիվացնում ենք մաշկի կառուցվածքում գտնվող ֆիբրոբլաստներին, որի հաշվին էլ օրգանիզմը սկսում է ինքնուրույն սինթեզել կոլագենի և էլաստինի թելեր:
Հենց այս թելերն են պատասխանատու մաշկի խտության և ամրության համար:

Բացի դրանից պրոցեդուրան թույլ է տալիս դանդաղեցնել ծերացման պրոցեսները, հագեցնել մաշկը ամինաթթուներով, ուժեղացնել մաշկի պաշտպանողական ֆունկցիան և կարգավորել մաշկի երանգը: Պրոցեդուրան օգտագործվում է պոստակնե հետքերի, սպիների, ստրիաների բուժման պրոտոկոլում: Կոլագենոթերապիայի ցուցումներն են` դեմքի պտոզը, միմիկական կնճիռները, սպիները, պոստակնե հետքերը, մաշկի էլաստիկության և ամրության նվազումը, աչքերի շուրջ առկա մուգ շրջանակները, մաշկի վերականգնումը վիրահատական միջամտություններից հետո, տրավմատիկ կոսմետոլոգիական միջամտություններից հետո կամ մաշկը այդ միջամտություններին նախապատրաստելու համար:
Հակացուցումներն են` հղիություն և կերակրման շրջան, օնկոլոգիա, ծանր սիրտ-անոթային հիվանդություններ, քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան, աուտոիմոն հիվանդություններ, մակարդման խնդիրներ, մաշկի վնասում կամ բորբոքում ներարկման հատվածներում:
Միջամտությունը կատարվում է բժշկի ցուցումով, այսինքն նախնական խորհրդատվությունից հետո:
Լիարժեք արդյունք ունենալու համար ցանկալի է անցնել ամբողջ կուրսը, որը իր մեջ ներառում 3 միջամտություն, սակայն արդյունքը նկատելի կլինի նույնիսկ առաջինից հետո:
Այս միջամտությունները կարող ենք համատեղել նաև հիալուրոնաթթվային ներարկումներիհետ:
Խորհրդատվությունն ինձ մոտ անվճար է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով:
Դիմածնոտային վիրաբույժ և բժիշկ-էսթետիստ Հասմիկ Պողոսյան
Հեռ․՝ +374 99 622212
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես պահպանել կազմվածքը, Մարիա Ղարիպեան
- 08.03.2023
Սոխով դիմակներ մազերի համար՝ տանը
- 23.09.2022
Կոճապղպեղ, մեղր և կիտրոն նիհարելու համար
- 01.08.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025