Երկրորդ եռամսյակի սկզբում կինը նկատում է, որ կոնքը և փորի ներքին հատվածը սկսում են մեծանալ, և շուտով կգա այն օրը, երբ Դուք չեք կարողանա հագնել Ձեր հագուստների մեծ մասը: Այս փուլում փոփոխվում է կնոջ արյունատար համակարգը: Արդեն իսկ կարող են առաջանալ մաշկի ճաքեր՝ սպիտակ կամ վարդագույն: Առաջին հղիության դեպքում, մոտավորապես 20-րդ շաբաթում, կինը զգում է ինչպես է իր հրաշքի շարժվում: Ձևափոխվում են նաև կրծքագեղձերը՝ պատրաստվելով իրականացնել իրենց իրական միսիան: Հնարավոր է անհանգստացնեն հաճախակի փորկապությունները, որը պայմանավորված է արգանդի մեծացմամբ և աղիների վրա ճնշում գործադրմամբ: Կօգնեն հատուկ բուսական դիետաները, որոնք ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ: Առաջանում են այրոցներ ստամոքսում: Այն ավելի հատուկ է երրորդ եռամսյակին, սակայն կարող է սկսվել ցանկացած ժամանակ:

Պատրաստ եղեք սնկային ինֆեկցիաների առաջացմանը, որոնք կարող են անհանգստացնել Ձեզ հղիության ամբողջ ընթացքում: Հղիության ժամանակ էստրոգենի քանակի ավելացումը արյան մեջ բերում է օրգանիզմում հեղուկի քանակի մեծացմանը, որը անհրաժեշտ է պտղի սնուցման և կաթի առաջացման համար: Դրա հետևանքով կարող են ուռել ոտքերը, ձեռքի մատները... Նկատում ենք նաև երակների փոփոխություններ: Կարող են առաջանալ կարմիր ցարդոստայնի նմանվող հետքեր, որոնք նաև կոչվում են արտաքին վարիկոզ: Հիմնականում հանդիպում են ոտքերի և կրծքի շրջանում:
Հնարավոր դժվարությունները
Հնարավոր են թույլ արյան հետքեր, որոնք պայմանավորված են արգանդի գերզգայունությամբ, և կարող են առաջանալ բժշկի հետազոտության կամ սեռական հարաբերության արդյունքում: Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Հնարավոր է վաղաժամ ծննդաբերություն հղիության 20-ից 37-րդ շաբաթում: Սակայն միշտ եղեք լավատես, և մտածեք միայն բարին: Չէ որ երկրորդ եռամսյակը հղիության ամենաչքնաղ ժամանակն է, Դուք ոչ միայն գիտեք, որ հղի եք, այլ զգում եք նրան Ձեր մեջ, զգում եք նրա շարժումները: Ծննդաբերությանը դեռ ժամանակ կա, իսկ առաջին եռամսյակի հետ համեմատած, Ձեր ինքնազգացողությունը զգալիորեն լավացել է...
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025