Արդեն կես տարի է, ինչ մայրիկի փորիկում մեծանում է իսկական հրաշք: Բալիկի օրգանները արդեն գրեթե անբողջությամբ ձևավորվել են, հիմա զարգանում և ամրանում են: Օրեցօր նա ավելի է մեծանում և ուժ հավաքում, փոքրիկի շարժումները դառնում են ավելի հստակ և կտրուկ: Եթե երրորդ եռամսյակի սկզբում փոքրկի շարժումները առավել հաճախ են, ապա նրա մեծանալու հետ զուգահեռ արգանդում նրա տեղը սկսում է փոքրանալ, և շարժումները դառնում են ավելի քիչ, բայց ավելի ուժեղ, երբեմն ցավոտ մայրիկի համար:
Երրորդ եռամսյակում մայրիկի փորիկը արդեն բավականին մեծացել և կլորիկացել է, իսկ շարժումները օր օրի դառնում են ավելի «անփույթ»: Կան գործողություններ, որոնք նա չի կարող անել առանց օգնության, օրինակ կապել սեփական կոշիկի կապերը...

Վերջին ամիսներին հաճախ առաջանում են ցավեր, որոնք պատրաստում են կնոջ օրգանիզմը ծննդաբերությանը: Մեծացող արգանդը սեղմում է միզապարկին և հաճախանում է միզարտադրությունը: Մեծ փորիկը կարող է առաջանել ցավեր մեջքի և ողնաշարարի հատվածում:
Մայրիկներին խորհուրդ է տրվում ավելի շատ հանգստանալ, շատ լինել մաքուր օդում, զբոսնել օրական նվազագույնը 2 ժամ: Կարևոր է հետևել քաշի ավելացմանը, 1 շաբաթում այն չպետք է գերազանցի 300 գրամը: Ցանկալի է սննդում օգտագործել բանջարեղեն և մրգեր: Ավելի լավ է հրաժարվել քաղցրավենիքներից, գազավորված ըմպելիքներից, յուղոտ և կծու ճաշատեսակներից, որոնք կնպաստեն քաշի ավելացմանը և կարող են առաջացնել շատ խնդիրներ թե մայրիկի, թե բալիկի համար:
Սնունդը խորհուրդ է տրվում ընդունել հաճախ և փոքր բաժիններով: Այն պետք է լինի թարմ և բնական:
Դիտարկենք բալիկի զարգացումը ըստ ամիսների.
Հղիության 7-րդ ամիս
- Հղիության 7-րդ ամսում բալիկը ոչ միայն լսում է արտաքին ձայները, նա անգամ կարող է դրանք տարբերել: Բալիկը ճանաչում է մայրիկի ձայնը, ինչպես նաև ընտանիքի անդամների և մայրիկի հետ հաճախ խոսող մարդկանց ձայները, նա լսում է երաժշտություն, երգեր, կարևոր է այս ժամանակահատվածում լսել դասական երաժշտություն, քանի որ այն շատ լավ է ազդում բալիկի ինքնազգացողության վրա:
- Փոքրիկի մոտ զարգանում են համի ընկալիչ բջիջները:
- Բացի դրանից, նա արդեն տեսնում է
- Շարունակում է զարգանալ նյարդային համակարգը, ուղեղը, ներքին օրգանները
- Մեծանում է մարմնի զանգվածը, ավելանում է ճարպային շերտը
- 7-րդ ամսվա վերջումը բալիկը կկշռի մոտ 1700 գրամ, իսկ հասակը կհասնի 40սմ
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025