Homemade.am-ը սոցիալական նախաձեռնություն է և անվճար հարթակ, որը ստեղծվել է 2020թ-ին՝ հայ վարպետներին հնարավորություն տալու իրենց ձեռագործ աշխատանքները անվճար հարթակում ցուցադրելու և առանց միջնորդի վաճառելու։
Այն հիմնելու պահից սկսված ունեցավ շատ մեծ հետաքրքրություն ու դրական արձագանք հանրության կողմից։ 2 տարիների ընթացքում կազմակերպվել են բարեգործական ամանորյա ցուցահանդեսներ, որոնք հնարավորություն են ընձեռնել վարպետներին անվճար ցուցադրել իրենց աշխատանքները և վաճառել դրանք, իսկ վարպետները իրենց ցանկությամբ նվիրաբերված գումարը փոխանցել են 1000+1 հիմնադրամին, իսկ 2021թ-ին՝ Վայքի զորամասի զոհված զինծառայողների երեխաներին՝ ամանորյա նվերներ գնելու համար։
Այն հիշվում է շատերի կողմից պատերազմի օրերեին կազմակերպած իր տաք գուլպաներ, գլխարկներ գործելու ջերմ քայլով, երբ «Homemade»-ի թիմը տրամադրում էր կանանց թելեր, իսկ նրանք գործում էին տաք գուլպաներ, գլխարկներ զինվորների համար։
Կամավորական թիմը 2021թ.-ի ամռան ընթացքում անգամ մի քանի վարպետի հետ ստեղծեցին ձեռագործ նմուշներ, որի նպատակն էր՝ մարդկանց նվիրելու միջոցով տեղեկություն տարածել կայքի մասին։ Շուտով կամավորական թիմը պատրաստվում է համախմբել մարզերի ձեռագործ վարպետներին նոր հմտություններ սովորեցնելու համար անցկացնել մաստեր կլասներ։
Շատ շուտով կայքի 2 ամյակի կապակցությամբ բացվելու է նոր «Արվեստի գործեր» բաժինը, որը հնարավորություն է տալու արվեստագետներին ցուցադրել անվճար իրենց աշխատանքները։
Դրա համար քաղաքում կազմակերպվելու է ցուցահանդես-շնորհանդես և Կանանաց միամսյակի կապակցությամբ ընդգրկված են լինելու ցուցահանդեսին կին արվեստագետները։
Հետաքրքիր է նաև․․․
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 09.10.2025
Plushy Gold - Հայկական մորթիներ
- 09.03.2025
«Արզնի ձոր» ռեստորանային համալիր
- 09.03.2025
MRUG white dreams գիպսե արձանիկներ
- 26.08.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 2025-09-16 09:36:00
