Ինչպես է անցնում հղիությունը: Ներկայացնում ենք կարճ նկարագրություն.
 
  1. Հղիության մանկաբարձական առաջին շաբաթվա ընթացքում կնոջ օրգանիզմը սկսում է նախապատրաստվել հնարավոր հղիությանը:
  2. Երկրորդ շաբաթվա ընթացքում որոշվում է ձվաբջիջներից լավագույնը՝ «լիդերը», որն էլ կկարողանա նոր կյանքի սկիզբ դնել:
  3. Որպես կանոն, երկրորդ շաբատվա վերջում կամ երրորդ շաբաթվա սկզբում տեղի է ունենում բեղմնավորումը՝ հասունացած ձվաբջջի և ամենաճարպիկ ու ամենաուժեղ սպերմատազոիդի միաձուլումը:  Ծնողների գենետիկ ինֆորմացիանները միաձուլվում են: Առաջանում է նոր կյանք:
  4. Չորորդ շաբաթում փոքրիկը իրենից ներկայացնում է արագ բազմացող բջիջների կույտ: Եթե մանրադիտակով նայենք, այն հիշեցնում է շա՜տ փոքրիկ մորիի:
  5. Հինգերորդ շաբաթում սկսում է ձևավորվել սիրտը, անոթները, շնչառական համակարգը:
  6. Հաջորդ շաբաթվա ընթացքում սկսում են ձևավորվել վերջույթները, որոշակիորեն ձևավորվում է ներքին լսողական համակարգը:
  7. Ներարգանդային կյանքի յոթերորդ շաբաթվա ընթացքում ակտիվորեն զարգանում է գլխուղեղը, ձևավորվում են ստամոքսաաղիքային տրակտը, թոքերը:
  8. Ութերորդ շաբաթում մեծն բնությունը ձևավորում է փոքրիկի ականջները, քիթիկը, վերին շրթունքը, ինչպես նաև ձեռքերի մատիկները:
  9. Իններորդ շաբաթում էմբրիոնի մեջքը սկսում է ուղղվել, իսկ պոչիկը հետզհետե վերանում է: Փոքրիկի ուղեղը զարգանում է հսկայական քայլերով:
  10. Սկսում են առաջանալ կաթնատամները: Էմբրիոնը արդեն շրջապատված է պտղաջրերով, որը պաշտպանում է նրան հարվածներից և կտրուկ շարժումներից:
  11. Տասնմեկերորդ շաբաթվա ընթացքում սկսվում է երևալ սեռական օրգանները, և ապագա ծնողները նորագույն սարքավորումների օգնությամբ արդեն կարող են իմանալ բալիկի սեռը: Նաև որոշվում է երեխայի աչքերի գույնը:
  12. Տասներկուերորդ շաբաթում արդեն ձևավորվել են փոքրիկի գրեթե բոլոր օրգանները: Սակայն դրանք պետք է զարգանան և մեծանան:
  13.  Արդեն ավարտվել է առաջին եռամսյակը: Ամբողջությամբ ձևավորվել է պլացենտան: Մայրիկից փոքրիկին անհրաժեշտ թթվածինը և սննդարար նյութերը արդեն փոխանցում է պլացենտան:
  14. Տասնչորսերորդ շաբաթում փոքրիկը պատված է աղվամազ հիշեցնող շերտով, որը կոչվում է լանուգո: Այն կատարում է պաշտպանողական դեր:
  15. Ապացուցված է, որ հղիության տասնհինգերորդ շաբաթում մեկ օրվա ընթացքում փոքրիկի սրտիկի միջով անցնում է 20 լիտր արյուն: Նրա մաշկը շատ բարակ է և կարմիր:
  16. Տասնվեցերորդ շաբաթվա ընթացքում պտղի գլուխը արդեն չի սեղմվում կրծքին: Զարգացել են դեմքի մկանները:
  17. Սկսում է հավաքվել ներքին ճարպերը, սական մաշկային ճարպեր դեռ չեն առաջանում:
  18. Տասնութերորդ շաբաթում բալիկը արդեն լսում է Ձեզ: Կարող եք արդեն խոսել նրա հետ, երգել մանկական երգեր...
  19. Տասնիններորդ շաբաթում հիմնականում զարգանում և ուժեղանում են վերջույթները:
  20. Քսան շաբաթական պտուղը հիշեցնում է փոքրիկ մարդուկի. նա ունի նուրբ աղվամազ գլխին, իսկ ոտքերի ու ձեռքերի մատիկներին երևում են եղունգները: Փոքրիկը ակտիվորեն շարժվում է, բռունցքը տանում է բերանը, շարժում է դեմքի մկանները:
  21. Քսանմեկերորդ շաբաթում առաջանում են արյան այն բջիջները, որոնք պաշտպանում են օրգանիզմը ինֆեկցիաներից: Նա արդեն զգում է իրեն շրջապատող ջրերի համը:
  22. Քսաներկու շաբաթական փոքրիկը ծծում է իր մատիկները, ձեռք է տալիս իր մարմնին, դեմքին, ոտքերով խփում է արգանդի պատերին:
  23. Քսաներեքերորդ շաբաթվա ընթացքում սկսում է առաջանալ մաշկային ճարպը:
  24. Քսանչորսերորդ շաբաթում բալիկը բավականին մեծացել է և զբաղեցնում է գրեթե ողջ արգանդը: Սկսում է դժվարանալ շարժումներ կատարելը:
  25. Ապա սկսում են ամրանալ ոսկորները, առաջանում են հոդերը:
  26. Քսանվեցերորդ շաբաթում բալիկը կարողանում է բացել աչուկները:
  27. Սկսվում է երրորդ եռամսյակը: Փոքրիկը կշռում է մոտավորապես 1000 գրամ: Գործում են բոլոր հիմնական օրգանները, սակայն դրանց զարգացումը դեռ շարունակվում է:
  28. Քսանութերորդ շաբաթում մեծանում է ուղեղը, առաջանում են նոր բջիջներ և նյարդային հանգույցներ:
  29. Քսանիներորդ շաբաթից փոքրիկը սկսում է սովորել կանոնակարգել իր մարմնի ջերմաստիճանը:
  30. Երեսուներորդ շաբաթում փոքրիկի կարողանում է լայն բացել իր աչուկները, և արձագանքում է ցերեկվա լույսին:
  31. Փոքրիկը արդեն արձագանքում է ուժեղ ձայներին, կարող է ցավ զգալ:
  32. Հղիության երեսուներկու շաբաթում փոքրիկը հիանալի լսում է: Նա ճանաչում և հիշում է մայրիկի սրտխփոցը: Դա է պատճառը, որ փոքրիկը ծնվելուց հետո հանգստանում է, երբ մայրիկը սեղմում է նրան կրծքին, չէ որ նա լսում է այդքան հարազատ ձայնը:
  33. Երեսուներեք շաբաթում բալիկի շարժումների համար դեռ բավականին տեղ կա արգանդում, սական օր-օրի այն փոքրանում է:
  34. Հաջորդ շաբաթում բալիկի մաշկային ճարպը բավականին կուտակվել է, և նրա մաշկը դարձել է ավելի հարթ և ունի վարդագույն երանգ:
  35. Երեսունհինգերորդ շաբաթից սկսած փոքրիկի քաշը յուրաքանչյուր շաբաթ կավելանա մոտավորապես 200-220 գրամ:
  36. Երեսունվեցերորդ շաբաթում կարող ենք նկատել, որ մեծացել են փոքրիկի թուշիկները:
  37. Երեսունյոթերորդ շաբաթում բալիկը արդեն պատրաստ է ծնվել: Նա արդեն զբաղեցրել է ծնվելու համար ճիշտ դիրքը:
  38. Արդեն կորել է լանուգոն: Փոքրիկը շարունակում է մեծանալ:
  39. Հղիության երեսունիներորդ շաբաթում արգանդի պատերը սկսկում են ժամանակ առ ժամանակ կծկվել, պատրաստվում են ծննդաբերությանը:
  40. Քառասուներորդ շաբաթում բալիկի շարժումները դանդաղել են: Երեխայի լույս աշխարհ գալուն պետք է սպասել ցանկացած պահին:
  41. Քառասունմեկերորդ շաբաթում բալիկի բոլոր օրգանները պատրաստ են ինքնուրույն գործելուն:
  42. Երկարել են երեխայի մազերը և եղունգները, իսկ աչուկները լայն բացված են: Պատրաստ եղեք տեսնել Ձեր հրաշքին ցանկացած պահի: