Բալիկը
Կարող ենք նմանացնել խուրմայի հատիկի:)
Քաշը՝ 2-4 գրամ
Հասակը՝ 2-3 սմ

Բալիկը արդեն կշռում է 2-ից 4 գրամ, իսկ հասակը մոտավորապես 2,5սմ է։ Նրա քաշը սկսում է ավելանալ օրական մոտավորապես 1,4 գրամ։ Փոքրիկին կարող ենք նմանեցնել խուրմայի հատիկի։ Նա ակտիվորեն շարժվում է, զարգանում է ուղեղը, արդեն ձևավորվել են երկու կիսագնդերը։ Վերջապես անհետանում է պոչիկը և մեջքը սկսվում է ուղղվել։
Ինչ է զգում մայրիկը
Ամենօրյա սրտխառնոցներին հղիության 9-րդ շաբաթում կարող են ավելանալ նաև գլխացավեր։ Սխալ սննդակարգը, երկար քաղցած մնալը, սթրեսները, հոգնածությունը, թթվածնի և հանգստի պակասը առաջացնում են անոթային կծկումներ, որոնք էլ առաջացնում են գլխացավեր։ Կարող են թեթև ձգումներ լինել նաև փորիկի ներքին հատվածում, որը փոքրիկի ակտիվ շարժումների արդյունք կարող է լինել: Հատկապես դա կարող եք զգալ քաղցրավենիք ուտելուց հետո: Սակայն եթե ձգումներ կան նաև ոտքերում, ցավեր ողնաշարի հատվածում անհապաղ դիմեք բժշկի:
Խորհուրդներ
Որպիսի 9 շաբաթական փոքրիկի զարգացումը լինի լիարժեք, փորձեք ուտել այնպիսի սնունդ, որտեղ շատ են սպիտակուցներ, կալցիում, երկաթ, օգտակար ածխաջրերը:
Սննդամթերքը պետք է ընդգրկի կաթնամթերք, պանիր, մսամթերք, բանջարեղեն, թարմ մրգեր... Օգտագործեք նաև հնդկաձավար, բրինձ, որակյալ մակարոններ, վարսակի փաթիլներ, ձուկ (շաբաթական 2 անգամ), մսամթերք (հավի, հնդկահավի, տավարի), կաթնաշոռ (ցանկալի է ամեն օր) և այլն:
Լավ ինքնազգացողության համար մի մոռացեք մաքուր օդում զբոսանքների մասին, և խուսափեք այն վայրերից, որտեղ արգելված չէ ծխել կամ մարդաշատ է:
Մայրիկի ջերմությունը կարող է լինել մինչև 37,1: Եթե ջերմությունը նշվածի բարձր է, անհապաղ դիմեք բժշկի:
Եթե զգում եք, որ հիվանդանում եք, պետք է բուժումը սկսել հնարավորինս շուտ: Եթե հիվանդությունը խորանա, կարող է շատ վտանգավոր լինել բալիկի համար:
Առանց բժշկի նշանակման ոչ մի դեղորայք մի խմեք:
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025