Բալիկը
Կարող ենք նմանացնել սև սալորի :)
Քաշը՝ 8 գրամ
Հասակը՝ 6 սմ
Հղիության 11-րդ շաբաթում պտղին կարող ենք նմանեցնել սև սալորի, նա կշռում է մոտավորապես 8 գրամ և ունի մոտավորապես 6սմ հասակ: Փոքրիկը արդեն կարող է բարձրացնել գլուխը, երևում է կզակը, մատիկների վրա սկսում են աճել եղունգներ, ակտիվորեն զարգանում է նյարդային համակարգը և ռեֆլեքսները, սկսում է ձևավորվել ձայնային համակարգը, ամրանում է ողնաշարը: Բալիկը սկսում է բացել-փակել բերանը, կուլ տալ պտղաջրերը, սեղմել և բաց թողնել բռունցքները:
Ինչ է զգում մայրիկը
Տոքսիկոզը սկսել է ավելի քիչ անհանգստացնել Ձեզ, կամ լրիվ անցել է: Եթե Դուք 30 տարեկան եք, կամ ավելին, բժիշկը կարող է ուղորդել սկրինինգի: Վախենալ պետք չէ, այն իրենից ներկայացնում է արյան ստուգում և ուլտրաձայնային հետազոտություն: Այն օգնում է բացահայտել պտղի զարգացման մեջ շեղումների ռիսկը: Այն անվտանգ է ինչպես ապագա բալիկի, այնպես էլ մայրիկի համար: Կուրծքը դառնում է ավելի զգայուն, կարող է լինել նաև սպիտակ արտադրություն: Պետք չէ վախենալ. կուրծքը պատրաստվում է կերակրման:Խորհուրդներ
Եթե անհանգստացնում են ցավեր փորի ներքին հատվածում և ողնաշարի վրա, կա արտադրություն արյան հետքերով, պետք է անմիջապես դիմել բժշկի: Այն խոսում է պրոգեստերով հորմոնի պակասի մասին: Եթե անտեսեք այս նախանշանները, հղիությունը կարող է ցավալի ավարտ ունենալ պտղի համար: Պրոգեստերով հորմոնի ընդունումը դեղահաբերի տեսքով կօգնի պաշտպանել փոքրիկին:Քանի որ բալիկի մոտ տեղի է ունենում ողնաշարի ամրացում, ցանկալի է սննդակարգում ուշադրություն դարձնել կալցիում պարունակող սննդին: Կալցիումի պակասը կարող է բերել մայրիկի մազերի թափման, ատամներում խնդիրների առաջացման և այլ բարդությունների: Եթե հղիության տասնմեկերորդ շաբաթը համընկել է ձմռան կամ գարնան սկզբի գետ, ցանկալի է ընդունել մի շարք վիտամիններ, որոնք կբարձրացնեն մայրիկի իմունիտետը և կպաշտպանեն վիրուսային հիվանդություններից: Չի կարելի խմել վիտամիններ առանց բժշկի նշանակման, ցանկացած դեղահաբ պետք է խմել բժկի նշանակմամբ:
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025