Բալիկը
Կարող ենք նմանացնել ցորենի հատիկի :)
Քաշը՝ 0,8 գրամ
Հղիության 7-րդ շաբաթը
Հղիության 7-րդ շաբաթը համընկնում է էմբրիոնի զարգացման 5-րդ շաբաթին:Արդեն ձևավորվել են փոքրիկի ամենակարևոր օրգանները. գլխուղեղը և սիրտը: Դրանք այսուհետ կմեծանան և կզարգանան: Ձևավորվել է ոսկորային համակարգը, սակայն այն շա՜տ փխրուն է: Սկսում են առաջանալ նյարդերը, արյունատար անոթները, ատամները:
7-րդ շաբաթվա ընթացքում գլխուղեղը մեծանում է 3 անգամ: Յուրաքանչյուր րոպեի ընթացքում այնտեղ առաջանում են հարյուրավոր նյարդային բջիջներ:
Յոթերորդ շաբաթից հետո էմբրիոնը համարվում է պտուղ: Արտաքինից նա արդեն նմանվում է շատ փոքրիկ մարդու՝ փոքրիկ պոչիկով: Արդեն երևում են ձեռքերը, ոտքերը, բարձրակարգ սարքավորումների դեպքում կարելի է նկատել բերանը և քիթիկը: Պորտալարի միջոցով պտուղը մայրիկից ստանում է վիտամիններ և թթվածին:
Ինչ է զգում մայրիկը
Հղիության 7-րդ շաբաթում տոքսիկոզը ավելի է ուժեղանում: Ձեզ կարող են անհանգստացնել նաև մարսողական համակարգի խանգարումները: Մեծացող արգանդը ճնշում է միզապարկին՝ առաջացնելով հաճախամիզություն: Եթե համեմատենք արգանդի չափերը մինչև հղիությունը, այն մոտավերապես մեծացել է 2 անգամ: Արգանդը կարող ենք համեմատել մեծ նարնջի հետ: Արգանդի չափերի մեծացման հետևանքով կարող եք ունենալ ցավեր և ձգումներ փորի ներքին հատվածում: Եթե դրանք պարբերական են և ուժեղ, անհապաղ դիմեք բժշկի:Խորհուրդներ
Եթե դեռևս չեք այցելել բժշկի, ապա դրա իսկական ժամանակն է: Դեռ մեծ է հղիության ընդհատման վտանգը, մի բարձրացրեք ծանրություններ, քիչ անհանգստացեք: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, հանգստին: Մի օգտագործեք ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք...Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025