Բալիկը
Ինչ է կատարվում հղիության 6-րդ շաբաթում
Մանկաբարձական վեցերորդ շաբաթվա ընթացքում մայրիկի օրգանիզմում ակտիվորեն արտադրվում են հորմոններ: Պրոգեստերոնը օգնում է մայրիկի իմունային համակարգին պաշտպանել նրան վիրուսներից և ինֆեկցիաներից: Սակայն հորմոնների մեծ քանակը բացասական է անդրադառնում մարսողական համակարգի վրա, որի պատճառով առաջանում են սրտխառնոցներ, այրոցներ... Այս վիճակը անվանվում է տոքսիկոզ:
Հղիության 6-րդ շաբաթում Ձեր բալիկի հասակը մոտավորապես 1սմ է: Նրան կարող ենք նմանեցնել հնդկաձավարի հատիկի: Փոքրիկ սրտիկը լսել դեռ չենք կարող, սակայն ուլտրաձայնային սարքավորումները կարող են գրանցել նրա փոքրիկ շարժումները: Նաև կարող ենք փոքրիկին նմանացնել շերեփուկի հետ: Այո, այո, նա անգամ ունի փոքրիկ փոչիկ, որը հետագայուկ կձափոխվի և կդառնա ողնաշար:
Էմբրիոնի մոտ առաջանում են աչուկների խոռոչները, առանձնանում են ձեռքերն ու ոտքերը, իսկ շաբաթվա վերջում կսկսեն ձևավորվել մատիկները:
Ինչ է զգում մայրիկը
Հորմոնային փոփոխությունների հետևանքով կարող եք նկատել շագանակագույն արտադրություն: Եթե փորի ներքևի հատվածում ցավային զգացողություններ չունեք, կարող եք չվախենալ: Բայց անպայման այդ մասին տեղյակ պահեք բժշկին: Կրծքերի չափերի մեծացումը, տոքսիկոզը, քնկոտությունը, հոտերի հանդեպ զգայնությունը, համային փոփոխությունները համարվում են նորմալ երևույթներ հղիության ժամանակ: Սակայան ոչ բոլոր ապագա մայրկներն են ունենում այս փոփոխությունները: Իսկ եթե արդեն նկատել ես դժվարություններ, պետք է դիմանալ մինչև հղիության 10-14 շաբաթները, որից հետո թվարկված տհաճ զգացողությունները սկսում են նահանջել:
Խորհուրդներ
Իսկական ժամանակն է ընտրել հիվանդանոց և բժիշկ: Պետք է ներկայանալ գինեկոլոգին, և անցնել հետազոտությունները և հերթագրվել: Ցանկալի է, որ հիվանդանոցը լինի հնարավորինս մոտ Ձեր բնակության վայրին:
Բժիշկը կստուգի Ձեզ, կչափի փորիկի չափերը, Ձեր քաշը, հասակը, ճնշումը, կհետաքրքրվի նախկինում Ձեր ունեցած հիվանդությունների մասին, կնշանակի որոշակի հետազոտություններ (արյան, մեզի ... ) և այլն:
Եթե ունեք տոքսիկոզի նշաններ կամ այլ բողոքներ առողջականի հետ կապված, անպայման ասեք բժշկին:
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025