Հղիության երկրորդ շաբաթվա վերջը և երրորդ շաբաթվա սկիզբը համարվում է ձվազատման կամ օվուլյացիայի ժամանակահատվածը, երբ ձվաբջիջը և սպերմատազոիդը «հանդիպում» են իրար և սկսվում է նոր կյանք: Բեղմնավորումը սովորաբար կատարվում է արգանդափողի միջին հատվածում:
Մարդկային սաղմի առաջին բջիջը անվանվում է զիգոտ: Դրա ձևավորման համար սպերմատազոիդի գլխիկում գտնվող 23 քրոմոսոմ պարունակող միջուկը միաձուլվում է ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ: Զիգոտը պարունակում է գենետիկ ամբողջական ինֆորմացիա, որը երեխան ժառանգում է ծնողներից:
23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը միշտ X քրոմոսոմ է, իսկ հայրականը կարող է լինել X կամ Y: Եթե միաձուլվում են երկու X քրոմոսոմներ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե միաձուլվում են X և Y քրոմոսոմները, ձևավորվում է արական սեռի սաղմ՝ XY:
Որպեսի ավելացնեք հղիանալու հնարավորթյունները, հետևեք մի շարք կանոնների.
- Ազատվեք վատ սովորություններից
- Եթե ընդունում եք հաբեր, խորհրդակցեք բժշկի հետ, ճշտեք դրանց հնարավոր հետևանքները հղիության և պտղի առողջության վրա
- Վիտամիններ խմեք միայն բժշկի նշանակմամբ
- Փորձեք խուսափել սթրեսային վիճակներից
Շատ առաջադեմ երկրներում խուսափում են անցկացնել ուլտրաձայնային հետազոտություններ հղիության առաջին շաբաթներում, եթե չկա դրա լուրջ անհրաժեշտություն: Հատկապես այս ժամանակահատվածում արգանդին պետք է հանգիստ և ցանկացած միջամտություն կարող է թողնել հետևանքներ:
Պետք է ուշադրություն դարձնել սննդին դեռ հղիության պլանավորման ժամանակ: Մոռացեք ծխելու, ալկոհոլ օգտագործելու և մեծ քանակությամբ կոֆեին ընդունելու մասին: Օգտագործեք շատ մրգեր և բանջարեղեն, խաշած միսամթերք, խմեք մաքուր ջուր:
Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025