Այս դիետան պահանջում է իսկական կամքի ուժ, քանի որ բավականին սահմանափակ է, սակայն արդյունքը 5 օրում 6 կգ է: Կարող են օգտվել միայն ֆիզիկապես առողջ մարդիկ, որոնք չունեն ալերգիաներ, մարսողական, ճնշման հետ կապված և այլ առողջական խնդիրներ: Նախաճաշը բոլոր 5 օրերի համար նույնն է. ցիտրուսային միրգ, դիետիկ հաց, առանց քաղցրի կանաչ թեյ: Իսկ ճաշը և ընթրիքը կազմակերպում ենք այսպես. 1-ին օր.
- Ճաշ՝ մեկ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ, կես նարինջ, չորահաց:
- Ընթրիք՝ 2 խաշած ձու, մի քանի պոմիդոր, չորահաց:
2-րդ օր.
- Ճաշ՝ մեկ խաշած ձու, կես նարինջ, չորահաց, թեյ՝ առանց շաքարավազի:
- Ընթրիք՝ 150 գրամ խաշած տավարի միս, մեկ նարինջ, մեկ պոմիդոր, 1 բաժակ մածուն, չորահաց:
3-րդ օր.
- Ճաշ՝ մեկ ցիտրուսային միրգ, մեկ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ, չորահաց:
- Ընթրիք՝ մեկ ցիտրուսային միրգ, բնական յոգուրտ կամ թթվասեր, չորահաց:
4-րդ օր.
- Ճաշ՝ 100 գրամ քիչ յուղայնությամբ կաթնաշոռ, մեկ պոմիդոր, մեկ վարունգ, մեկ կտոր սև հաց:
- Ընթրիք՝ 150 գրամ խաշած տավարի միս, մեկ խնձոր, մի քանի պոմիդոր, մեկ կտոր սև հաց:
5-րդ օր.
- Ճաշ՝ 200 գրամ խաշած ձուկ, մեկ բաժակ մածուն կամ կեֆիր, միրգ:
- Ընթրիք՝ 2 խաշած ձու, աղցան պոմիդորով և կանաչիով:
Եթե կարողացել եք պահել այս դիետան և օրգանիզմում խնդիրներ կամ թուլություն չի նկատվել, այն կարող եք կրկնել միայն 2-3 ամիս հետո:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025