Գենոֆոնդ միջազգային բարեգործական հիմնադրամ
հիմնադիր Հերմինե Գևորգյան
«Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամը հիմնվել է վերջին չարաբաստիկ պատերազմից հետո և գլխավոր շահառուներն են պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաները, ովքեր կարող են օնլայն սովորել օտար լեզուներ և մասնագիտություններ։
Պետք է նշել, որը հիմնադրամի շրջանակում նաև կազմակերպվում են մարզերում երեխաների համար դասընթացներ։ 2021թ-ի ամռանը «Մարքեթինգ և սթարթափներ» հիմնելու թեմայով դասընթացներ են կազմակերպվել Վայքում և այս տարի դրանք շարունակական կլինեն նաև այլ մարզերի երեխաների համար։
Նախատեսվում են օգտակար դասընթացներ, որոնք վերաբերում են ձեռներեցության հմտութուններին նաև մարզերի երիտասրդների և մեծերի շրջանում։
Հիմնադրամը 2021թ-ի Ամանորին Սյունիքի՝ Նժդեհ գյուղում, վերանորոգել և հիմնադրել է դպրոցում գրադարան։
Պետք է խոսել նաև հիմնադրամի կողմից նախաձեռնած գրքեր նվիրաբերելու նախագծին, որը հնարավորություն տվեց Նժդեհ գյուղում 300-ից ավել գրքեր նվիրաբերել և այն շարունակական բնույթ ունի, որովհետև դեռ շատ սահմանամերձ գյուղեր կան, որ իրենց դպրոցներում գրքերի պակաս կա։
Շուրջ մեկ տարի հիմնադրամը նկարում և թողարկում է անվճար թուրքերենի դասեր, որովհետև տեսնում է դրա անհրաժեշտությունը։
Այս պահին հիմնադրամը սկիզբ է դրել Արցախի պատմամշակութային արժեքների մասին անգլերեն լեզվով նյութերի նկարահանումը, որը իրենից ներկայացնում է տեղեկատվական արշավ։
Հիմնադրամը չի մոռանում զոհված զինծառայողների երեխաների մասին և շուրջ 2 տարի Վայքի զորամասի զոհված զինծառայողների երեխաների համար ամանորյա նվերներ են հանձնում։
Հիմնադրամի թիմը հույսով է, որ այս տարի կկարողնա համախոհներ գտնելով ավելի շատ նախաձեռնություններ իրականացնելու համար։
Հետաքրքիր է նաև․․․
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 25.11.2025
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 09.10.2025
Plushy Gold - Հայկական մորթիներ
- 09.03.2025
«Արզնի ձոր» ռեստորանային համալիր
- 09.03.2025
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026