Եկեք մեկընդմիշտ հիշենք՝ այն բոլոր դեղամիջոցները, որոնք ազդում են հոգեկան ոլորտի վրա, հանդիսանում են ՀՈԳԵՄԵՏ։
Ի՞նչ է սա նշանակում։ Մեզ շատ հայտնի ու սիրված Կատվախոտը(Վալերիանա), Էսկարդը ու նմանատիպ շատ դեղամիջոցներ նույնպես Հոգեմետ միջոցներ են։
Հակադեպրեսանտները դեղորայքային մեծ խումբ են, որոնք կիրառվում տարբեր հիվանդագին վիճակների ժամանակ։
Դրանք են.
- Դեպրեսիա
- Տագնապային խանգարումներ (տագնապային-ֆոբիկ խ., խուճապային խ., գեներալիզացված տագնապային խ.)
- Օբսեսիվ- կոմպուլսիվ խնգարում
- Նևրասթենիա
- Սոմատոֆորմ խանգարում
- Սթրեսով պայմանավորված խանգարումներ
- Բիպոլյար խանգարման դեպրեսիվ էպիզոդ և այլն և այլն
Մարդկանց մեծամասնության մոտ թյուր կարծիք կա, որ հակադեպրեսանտներից միանշանակ կախվածություն է առաջանում (իրականում կարծրատիպը պայմանավորված է ֆիլմերում առկա խեղաթյուրված ինֆորմացիայով և հոգեկան ոլորտի վրա ազդող բոլոր պրեպարատները հակադեպրեսանտ անվանելով)։
Պետք է ընդգծեմ, եթե պացիենտը բուժման ողջ ընթացքում գտնվում է բժշկի հսկողության տակ, ինքնուրույն դեղորայքը չի հանում, չի փոխում, ապա կախվածության առաջացման հավանականությունը խիստ ցածր է ։ Իսկ թե ինչ է լինում հակադեպրեսանտը կտրուկ հանելու դեպքում, կգրեմ մոտակա ժամանակներս։
Այնպես որ, եթե Ձեր բժիշկը արել է նշանակում, ու Դուք վստահում եք նրան, ապա առանց վարանելու սկսեք բուժումը։
Հեղինակ dr.tatevkhachatryan
Հետաքրքիր է նաև․․․
Ծերունական փսիխոզ
- 24.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026