Նանը ուներ երկու աքլոր,
Մի թուխսի ճուտ, իրար սովոր,
Կատարները կարմիր լալա,
Փետուրները բամբկի քուլա:
Մանգալները հպարտ, հպարտ,
Ապրում էին ուրախ, զվարթ,
Բակն իրանցն էր, տունը նանին,
Ամեն մինը իրա բանին.
Մի օր նանը հավաթառին
Կարմիր ներկեց աքլորներին.
Առավոտյան բարելուսին
Մի տեսնեիր դու երկուսին:
Անծանոթ են, իրար անտես
Երկու քաջեր, սրանց մի տես,
Ոնց են իրար գլուխ թակում
Իրանց տան մեջ, իրանց բակում:
Ու հենց էնպես, իրար օտար,
Արունլվա երես, կատար,
Ճղըրտալով,
Կռիվ - տալով,
Փետուրները ցրիվ տալով,
Եկան, եկան
Առուն ընկան,
Ջրում մի լավ տըտզկեցին
Ու էնտեղ էլ սպիտակեցին:
Ներկը գնաց փետուրներից,
Երբ որ նրանք ելան ջրից,
Ճանաչեցին նոր մեկ մեկու
Ու կանչեցին՝ կուկուլիկու:
Մեղավոր էր կարմիր ներկը,
Ա՜յ կոտրվեր նանի ձեռքը:
Հետաքրքիր է նաև․․․
Այբ, բեն, գիմ
- 03.05.2026
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 01.03.2026
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
10 հայ կանայք, որոնք փոխել են աշխարհը: Պատմություններ, որոնց մասին պետք է իմանալ
- 2026-07-10 07:58:00
«Արևմոդելս» ներառական մոդելային գործակալություն
- 2026-06-26 13:02:00
Թարխունով ձվածեղ
- 2026-06-01 08:58:00
Այբ, բեն, գիմ
- 2026-05-03 14:26:00
Decor Holding՝ ինտերիեր դիզայն, կահույք, շինաշխատանքներ
- 2026-04-23 09:51:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026