Վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի բրիտանացի մասնագետները խորհուրդ են տվել հետաձգել վիրահատությունը 7 շաբաթով՝ կորոնավիրուսային վարակի հայտնաբերումից հետո։ Հիվանդների համար, ովքեր ունեցել են ծանր հիվանդություն, սպասման ժամկետը կարող է ավելի երկար լինել:

Կորոնավիրուսային վարակի հայտնաբերումից հետո 7 շաբաթվա ընթացքում, հնարավորության դեպքում, պետք է խուսափել պլանային վիրահատություններից։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ օգուտը գերազանցում է սպասվող ռիսկերը:

7 շաբաթից շուտ վիրահատված հիվանդների համար խորհուրդ է տրվում գնահատել անհատական ​​ռիսկերը: Նման գնահատումը պետք է ներառի մահվան ռիսկը և նրա վրա ազդող գործոնները:

Այնուամենայնիվ, վիրահատությունը չպետք է կատարվի կորոնավիրուսով վարակվելու առաջին 10 օրվա ընթացքում։ Սա հիմնականում պայմանավորված է ինչպես բժիշկների, այնպես էլ բուժանձնակազմի, և այլ հիվանդների վարակման վտանգով:

Կայուն ախտանիշներով և նախկինում COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների մոտ կարող են աճել բարդությունների և մահվան ռիսկերը նույնիսկ 7 շաբաթ անց: Նման իրավիճակներում կարելի է հետաձգել վիրահատության իրականացումը ավելի ուշ՝ հաշվի առնելով ռիսկերը։

Վիրահատությունից առաջ մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել COVID-19-ի դեմ։

Պատվաստանյութի վերջին չափաբաժինը պետք է տրվի միջամտությունից առնվազն 2 շաբաթ առաջ։
Ավելի վաղ ամերիկացի հետազոտողները հայտարարեցին COVID-19-ից ապաքինվելու մի քանի ավելի երկար ռիսկերի մասին։ Հետվիրահատական ​​բարդությունները, որպես բարձր ռիսկային, գնահատվել է կորոնավիրուսի ախտորոշումից 8 շաբաթ հետո:

Եղեք առողջ և իրազեկ։