Մրսում եմ, մրսում,-
Ծառի վրայից
Տերևն է ասում։
- Քամի՛ ջան, քամի՛,
Շուտ եկ ինձ օգնիր,
Որ ծառից իջնեմ,
Սպիտակ ու փափուկ
Վերմակով ծածկվեմ։