Ձուկն է լողում
Վճիտ ջրում,
Վճիտ ջրում լճակի,
Վառ արևի շողերի տակ
Ցոլք է տալիս արծաթի:
Հա՜ սուրում է,
Հա՜ սուզվում է
Բյուրեղ ծոցը լճակի,
Բյուր նազանքով
Մեղմ փարվում է
Պուտ - պուտ թևին կոհակի: