Ցանկացած դիետաների պարտադիր պայման է որոշակի մթերքների բացառումը կամ նվազեցումը։
Մեր սննդակարգում կան մթերքներ, որոնք ուղղակիորեն նպաստում են քաշի ավելացմանը և վաթթարացնում են առողջությունը։
Պետք է քչացնել հատկապես հետևյալ մթերքները․
- Քաղցրավենիք․ Ցանկացած դիետայի առաջին և ամենակարևոր կետը։ Պետք է նաև բացառել ալյուր, ճարպ, շաքար և քիմիական հավելումներ պարունակող վառ փաթաթված բոլոր համեղ աղանդերները:
- Ապխտած արտադրանք, կիսաֆաբրիկատներ. Ժամանակ խնայող պատրաստի արտադրանքները արգելված են։ Երշիկներին, պիլմենիներին, կոտլետներին փոխարինում ենք տանը պատրաստված առողջարար աղցաններով։
- Ալկոհոլ. Սննդակարգից հեռացնում ենք ալկոհոլային ցանկացած խմիչքներ, որոնք հանդիսանում են գերսնվելու հիմնական կատալիզատորները:
- Գազավորված խմիչքները․ Չնայած այն հանգամանքին, որ ամռան տապին հաճելի են սառը, գազավորված ըմպելիքները, պետք է հիշենք նրանց հետագա հետևանքների մասին։ Նաև պետք է հիշել, որ գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ շաքարավազ են պարունակում։
- Կարագ, ճարպ․ Այս կատեգորիայի սննդամթերքները բացառվում են ինչպես բնական ձևով, այնպես էլ վերամշակված արտադրանքներում:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026