Մարքեթինգը բիզնես անբաժանելի գործառույթներից է։
Եթե փորձենք հնարավորինս պարզ ձևակերպել, ապա մարքեթինգի հիմնական նպատակներն են հասկանալ, թե ինչ են ուզում սպառողները, ինչպես բավարարել նրանց կարիքները և վաճառել նրանց արտադրանքը կամ ծառայությունը՝ շահույթ ստանալու նպատակով:
Մարքեթինգը ունի որոշակի ուղղություններ` B2C, B2B, B2G, C2C, C2B, G2B, G2C և այլ, որոնք օգնում են մարքեթոլոգներին պլանավորումների, ռազմավարության մշակման ժամանակ․
B2C (Business to Consumer, բիզնեսը սպառողին) բիզնես մոդել է, որտեղ ընկերությունը ապրանքը/ծառայությունը վաճառում է վերջնական սպառողին կամ անհատին:
Դրանք են, օրինակ, մթերային խանութները, զվարճանքի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները, կինոթատրոնները, առցանց խանութները, ինչպիսիք են Wildberries-ը, Amazon-ը, eBay-ը, կամ ընկերությունները, որոնք ապրանքներ են վաճառում իրենց կայքի միջոցով:
B2B (Business-to-Business, բիզնեսը բիզնեսի համար) բիզնես մոդել է, որտեղ մի ընկերություն ապրանքներ/ծառայություններ է վաճառում այլ ընկերություններին: Հաճախ B2B վաճառքները տևում են մի քանի շաբաթ և ուղեկցվում են տարբեր քննարկումներով։
B2G (Business-to-Government, բիզնեսը պետական մարմիններին). մարքեթինգի այս տեսակը ներառում է ձեռնարկություններ, բիզնեսներ, որոնք վաճառում են ապրանքներ կամ ծառայություններ պետական մարմիններին: Օրինակ, պետական մարմիններին սարքավորումներ, սնունդ, կահույք վաճառող ընկերությունները, կամ կառավարությանը ծառայություններ մատուցող բիզնեսները, օրինակ էլեկտրական հոսանք, ինտերնետ կապ․․․
C2C (Consumer-to-Consumer, հաճախորդը հաճախորդի համար). բիզնես մոդել է, որտեղ հաճախորդները ապրանքներ կամ ծառայություններ են վաճառում այլ սպառողներին: Օրինակները անհատներ, ովքեր առանց բիզնեսի ստեղծման իրեր են վաճառում միմյանց, կամ ծառայություններ են մատուցում գումարի դիմաց, օրինակ դասապատրաստումներ, լեզուների, ծրագրերի ուսուցումներ, կամ իրեր են վաճառում List, eBay-ի կամ Etsy-ի նման հարթակներում:
C2B (Consumer-to-Business, հաճախորդը բիզնեսի համար). բիզնես մոդել է, որտեղ սպառողները ապրանքներ կամ ծառայություններ են վաճառում բիզնեսին: Օրինակները անհատներ, ովքեր վաճառում են իրենց փորձը կամ ծառայությունները ձեռնարկություններին, կամ սպառողներ, ովքեր ապրանքներ, ձեռքի աշխատանքներ են վաճառում բիզնեսներին, նաև էլեկտրոնային հարթակների միջոցով:
G2B (Government-to-Business, Պետական մարմինները բիզնեսի համար)․ բիզնես հատվածի և պետական կառույցների միջև փոխգործակցության մոդել է, հիմնականում ունենալով բիզնեսին աջակցելու և զարգացնելու նպատակներ։
G2C (Government-to-Consumer, Կառավարությունը սպառողին). պետական մարմինների և քաղաքացիների միջև փոխգործակցության մոդել: Օրինակները ներառում են պետական մարմիններ, որոնք ծառայություններ են մատուցում, ինչպիսիք են առողջապահությունը կամ կրթությունը:
C2G (Consumer-to-Government, Սպառողը Կառավարության համար). նկարագրում է սպառողների և պետական մարմինների միջև գործարքները: Օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները տների և բիզնեսի սեփականատերերին ուղղակի մուտք են տալիս կառավարության կողմից հովանավորվող էներգետիկ ծառայություններին: