Կանաչի՛ր, կանաչի՛ր,
Իմ սիրուն այգի,
Կանաչ ու կարմիր
Նոր շորեր հագի:

 

Գարուն ու հավքեր
Եկան քեզ համար,
Կանաչի՛ր, այգի՜,
Անշուք մի՜ մնար։

 

Կանաչն ու կարմիր
Նշան են կյանքի.
Գարունդ է եկել,
Կանաչի՛ր, այգի՜: