Հայտնի «Եղնիկների» հրամանատարից «ազատվելու» համար Ադրբեջանը 44 օր կիրառեց ավիացիա` թիրախավորելով հատկապես նրա հավանական գտնվելու շինությունը: 9 անգամ:
Կործանիչ ավիացիա, հարվածային անօդաչուներ, հրետանային համազարկ, հրթիռային չդադարող գրոհ: Ողջ մնաց: Անսասան, ռացիան ձեռքին, զորքը` թիկունքին:
Հավանական այդ շինությունից հիմքերն են մնացել, սյուներն ու թիթեղյա տանիքի բեկորները: ԵՎ սմերչի հրթիռի չպայթած կասետային պայթուցիկները: Յուրաքանչյուր գրոհից հետո, հիասթափվել են, երբ Գնդապետի նոր հակագրոհն են արձանագրել կամ չեն հասցրել արձանագրել: Հետո կրկին նշան են բռնել արդեն հողին հավասարված շինության ուղղությամբ, էլի հրետակոծել, էլի` անակնկալի եկել:
Խորհրդավոր է հրամանատարը, ճիշտ անառիկ լեռուձորի պես: Մտքերը կարելի է հայացքից կարդալ, ընկալել, առաջ անցնել: Առանց հարցուպատասխանի: Կարճատև լռությունն ամենաերկար զրույցն է, ամենաթեժն ու եզրափակիչը:
Արցախի հերոսի մասին պատերազմական դրվագներ կարելի է ամեն օր պատմել. 44 օր, 44 սխրանք: Իր տեղում է, իր գործին, իր առաքելությանը: Հերթապահություն է կազմակերպում: Բարդությունների մասին, ինչպես սպասելի է, լռում է, իրենց կատարած յուրաքանչյուր հաջողության մասին, նույնպես: Մնացին անցած մեկուկես ամսում, կպահեն «Եղնիկներում»: Մարտական ծառայությունը շարունակելի է:

Սահմանին ժամկետայիններ են, պայմանագրայիններ, ՄՈԲ: Ստեփանակերտցի Չալյանով է հպարտանում, սխրագործ է: Սպասում են հակառակորդին. իր յուրայինների դիակներն, առանց խղճի, շարունակում է անտեսել, թողնել մարտադաշտում: Հիսունին մոտ են: Միայն այդ դիրքի մոտ:
Ուշադրության կենտրոնում, առաջնագիծն է, մշուշոտ, մառախլապատ, անձրևոտ, անտառապատ ու մեծ հորիզոնում:
Պատերազմի չնահանջած, մինչև վերջին րոպեն մարտնչած, անհաշվելի գրոհներ դիմադրած, ճակատի անխոցելի հրամանատարը.
Գնդապետն իր լեռներում է. «Եղնիկներում»:
Հետաքրքիր է նաև․․․
Խիզախել ու տենչը հայի արյան մեջ է
- 16.10.2021
Թեկուզ վիրավոր, բայց վերադարձավ․․․
- 28.09.2021
Գյումրեցի տանկիստ Վահագը
- 13.05.2021
Հզորներ, Սարգիս, Գարիկ, Սարգիս, Սամվել
- 30.04.2021
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025