1990-ին ստեղծվեց համահանրապետական գունդը: Ռուբիկ Եղոյանը մնալով երկրապահ ջոկատի քաջարի տղաների կողքին, շուտով դարձավ «Արծիվ-13» պանծալի ջոկատի հրամանատարը:
1990 թվականի սեպտեմբերի 20-ը հանրապետության պատմության մեջ կմնա որպես միասնական գունդ ստեղծելու օր: Արմավիր քաղաքում ձևավորվեց հայտնի 6-րդ վաշտը: Առաջին հրամանատարը ջանֆիդացի ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆՆ էր, տեղակալը՝ ՍՄԲԱՏ ՍՐԵՅԱՆԸ, ջոկատի հրամանատարներ՝ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸՙ ՏԻԳՐԱՆ ԵՂՈՅԱՆԸ, ՅՈՒՐԱ ԴԱՇՏՈՅԱՆԸ, ՎԱԶԳԵՆ ԹԱԴևՈՍՅԱՆԸ և այլք:
Առաջին հանձնարարականով վաշտը 1990-ի նոյեմբերին մեկնեց Խնձորեսկ, ապա Կոռմիձոր: 1991-ի հունվար-փետրվար ամիսներին վաշտը մնաց Կոռնիձորում: Այն առաջին թեժ կետերից էր Հայաստանի հարավային սահմաններում: Տղաները հետագայում մեկը մյուսին լուրջ, թե կատակ, ասում էին՝ ով Կոռնիձորում չի եղել, նա կռվում չի եղել: Ապրիլի վերջերին վաշտը տեղափոխվեց Իջևան-Տավուշ գիծ: Հրամանատարն էր ՍՄԲԱՏ ՍՐԵՅԱՆԸ:
Իջևանում վաշտի մարտիկներին միացան Ռուբիկ Եղոյանի հրամանատարության երկրապահ ջոկատի նվիրյալները: Նրանք օր ու գիշեր հսկում էին սահմանային գոտին. սարերից ցած չէին իջնում: Վերադառնալով Սիսիան՝ վաշտը ամրակայվեց Սոֆալու գյուղի մոտ:
1991 թ. օգոստոսին Արմավիրի վաշտը հասավ Շահումյան: Արդեն հայաթափ էին Գետաշենը, Ազատ ու Կամո գյուղերը, ընկել էին Էրքեջը, Մանաշիդն ու Բուզլուխը: Համառ ջանքերով ետ վերցրեցին շրջանի երեք գյուղերը: Դա բարոյական ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ էր:
1992 թ. մայիսի սկզբներին վաշտի մեծ թվով տղաներ տեղափոխվեցին Կապան, այնուհետև դիրքավորվեցին Լաչինի Մալխալաֆ գյուղի դիմաց: Հետախուզության հանձնարարությունը ստանձնեցին վաշտի 6 քաջեր: Դժվարին տեղանքը նրանք հաղթահարեցին, սակայն վերադարձին ընդհարվեցին ազերական մեծ խմբերի հետ, որի ժամանակ էլ զոհվեցին վաշտի քաջակորով տղաներից երեքը՝ ԶՈՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ՀԱԿՈԲ ԴԱՐՄՈՅԱՆԸ, ԿԱՐԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Հերոս տղաներին հասցրին Արմավիր: Սարդարապատի հերոսների հուշարձանի մոտ փառաց պսակին արժանի՝ նրանց աճյունները հանձնվեցին հողին:
Շարունակելի...
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025