Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

 

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.


- Հե՞ր տերևներս
Մեկ - մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր: