Անկախացանք։ Այնուհետև
Անմիջապես աղքատացանք։
Անհոգ անցյալն անդարձ անցավ,
Աշխատավորն անտերացավ։
Այնուհետև՝ անխիղճ, ագահ
Անհատների աթոռարշավ։
Այնուհետև՝ աթոռակիր
Արքաների աթոռադավ։
Այնուհետև՝ անտանելի
Արտագաղթը արտասահման։
«Անկախ» ազգիս այնքա՜ն, այնքա՜ն
Ազգատներ անշենացան։
Անշենացան, անտերացան,
Աշխարհներում անհետացան։
Այնուհետև՝ ազգակործան
Արհավիրքը ազգամիջյան։
Այս ամենին ավելացրած
Ազգամոռաց ազգաջոջեր,
Անծրագիր, աննպատակ
Ազգահալած ազգակոչեր։
Այս ամենին ավելացրած
Անհամերաշխ ազգաժողով,
Անմիաբան, անկենսունակ,
Անշնչացած ազգակորով։
Ահա այսպես անկախացանք,
Ահա այսպես անզորացանք։
Անկախության արշալույսին
Ավերումներ այնքա՜ն, այնքա՜ն,
Ազգապատկան արժեքների
Ամենօրյա ալան-թալան,
Արժեքավոր ապրանքների
Արտահոսքը արտասահման։
Ալան-թալան․․․ Ասես անխիղճ
Ագռավները արշավեցին,
Արշավեցին, ավերեցին,
Ամբողջ ազգին անարգեցին։
Այս ամենին ավելացրած
Ամենօրյա աղքատացում,
Անօգնական աղքատների
Աշխուժացում․․․․ աղբանոցում։
Ահավասիկ արդյունքները
Աղավաղված անկախության,
Ահավասիկ ազգասերիս
Աղաչանքը աղերսաձայն․
- Ազգի ակտիվ, առաջադեմ,
Աշխատավոր, ազնիվ արմինիններ,
Արիացե՛ք, ամբողջացե՛ք,
Արհավիրքից ազգն ազատենք։
Հեղինակ՝ Նունե
Հետաքրքիր է նաև․․․
Սպանվալա իմ մեջիս հույսը․․․ Աննա Մեկունց
- 20.10.2023
Սերը մարմին գրկելը չէ, մարմնին կպնելը չէ ...
- 29.08.2023
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026