Ամեն գիշեր իմ պարտեզում

Լալկան ուռին, հեզ ուռին

Վշտատոչոր լաց է լինում,

Լաց է լինում իմ ուռին:

 

Եվ սըրբում է առավոտու

Կույս արևը նազելի

Հուր ծամերով հեգ ուռենու

Արցունքները բյուրեղի…   .