1. Կիտրոն
Բոլորին հայտնի է, որ կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С: Իմունայի համակարգը բարձրացնելու համար կիտրոնը կարելի է օգտագործել թեյի մեջ, հյութերի տեսքով...
Նաև հիանալի բաղադրատոմս է.
  • կիտրոնը անց ենք կացնում մսաղացով, կամ շատ մանր կտրտում ենք, ավելացնում ենք շաքարավազ կամ մեղր ըստ ճաշակի, ուտում ենք թեյի գդալով օրը 3 անգամ:
 2. Կոճապղպեղ
Կոճապղպեղը հիանալի պայքարում է վիրուսների դեմ, պարունակում է վիտամիններ А, C, В1, В2, բնական անտիբիոտիկներ, ցինկ, կալցի, յոդ...
Կոճապղպեղը կարելի է օգտագործել թեյի տեսքով, խմել միայն կոճապղպեղով թեյ, կամ այն համադրել այլ թեյերի հետ, պատրաստել լիմոնադներ... 
3. Մեղր 
Մեղրը ունի հակաբակտերիալ, մանրէազերծող, հակաբորբոքային, հակասնկային, վերքերը ապաքինող հատկություններով: 
Պետք է հիշել, որ եթե մեղրը եռացնենք, նրա հակաբորբոքային հատկությունները ամբողջովին վերանում են: 
4. Չիչխան

Չիչխանը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С: Վիտամինները պահպանվում են անգամ չորացրած չիչխանների մեջ: Օրական մեկ բաժակ չիչխանով թեյը կարող է կազդուրել օրգանիզմը և պայքարել վիրուսների դեմ:

 5. Հաղարջ

Այս հատապտուղը վիտամին С-ի քանակով համարվում է ռեկորդակիր հատապտուղ: Այն նաև պարունակում է А, В6, В12 վիտամիններ, կալցիում, կալիում, երկաթ, մագնի և նատրի:  
Հաղարջը չի կորցնում իր օգտակար հատկությունները սառեցնելու, կամ եփվելու (մուրաբա,  ջեմ) դեպքում:
6. Մասուր
Վիտամին С-ի հիանալի բնական աղբյուր է մասուրը: Կարելի օգտագործել հյութերի, թեյի տեսքով: Հիանալի բաղադրատոմս է.
  • 10 հատ մասուր լցնում ենք 1 լիտր եռման ջրով տարայի մեջ, փակում ենք տարան և թողնում ենք ամբողջ գիշեր: Առավոտյան թուրմը պատրաստ է: Այն կարող ենք խմել օրվա ընթացքում՝ բարձրացնելով մեր օրգանիզմի իմունային համակարգը: 
7. Սոխ
Սոխի օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն, այն շատ ուժեղ բնական անտիբիոտիկ է, որը ունակ է 
8. Սխտոր
Բացի նրանից, որ սխտորը հիանալի պայքարում է վիրուսների և մրսածության դեմ, այն նաև օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: 
9. Կաթնաշոռ
Տնական կաթնաշոռի ամենօրյա օգտագործումը նույնպես նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը: Կարելի է կաթնաշոռին ավելացնել հաղարջ, չիչխան, կիտրոն՝ բարձրացնելով նրա օգտակար հատկությունները: