• 22 դեկտեմբեր, 2024
    Հայ գրականություն
    Ով ալարի, ոչ դալարի - Աթաբեկ Խնկոյան

    Ով ալարի, ոչ դալարի - Աթաբեկ Խնկոյան

    ԺամանակովԱզգով - տակով,Տնով - տեղով,Ամբողջ ցեղովԿատուներն ենՄկան որսկան:Բայց էս կատուն,Էս մեկն էսքանՄրսկա՞ն, սսկա՞ն,Ճպռո՞տ, քնկո՞տ,Ծո՞ւյլ, ալարկո՞տ:Չեմ բամբասում,Մուկ չի որսում,Դե համբերեք,Գիշեր - ցերեկԽոնավ հողինԸնկած կողին,Աչքերն ընդհուպ,Երկուսն էլ խուփ՝Հա մռռում է, վերջում փնչում,Լոկ բեղերն են վե...

    Հայ գրականություն
    Կարիճն ու գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Կարիճն ու գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,Ասավ. - Ա՛յ գորտ, ճարպիկ լողորդ,Ա՛ռ ինձ մեջքիդ աղբերաբար,Ա՛ռ ու լճի էն ափը տար:Էն ինչ գորտն էր,Քաջ լողորդն էր,Շալակն առած սև կարիճին,Իրեն տվեց կապույտ լճին:Բայց կարիճը խայթեց գորտին,Խեղճը ջրում փռվեց լերդին,Ուշքը գնաց,Նվաղելով հա՛ կռկռաց.- Կարի՜ճ...Դահի՜ճ...Ես էլ կոր...

    Հայ գրականություն
    Մուկն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Մուկն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Կատուն մկինԱսավ. - Անգին,Թե էդ ծակիցԷս ծակը գաս՝Հազար թումանՓող կստանաս:   ՊատասխանեցՄուկը կատվին.- Չեմ արժանիԷդ մեծ պատվին,Ճամփեն կարճ,Էդքան խա՛րջ:Շատ լավ գիտեմՓորիդ ցավը,Պա՞պս է տեսելԿատվի լավը:

    Հայ գրականություն
    Գորտն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան

    Գորտն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան

    Մի գորտ ընկած ցամաք առունԿռկռում էր, հա՜ կռկռում:- Քիչ կռկռա, այ գորտ քեռի,Աշուն կգա, ջուր կբերի, -Հույս էր տալիս մի սև ագռավ:- Է՜, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,Մինչև ցամաք առուն ջուր գա,Գորտի աչքն էլ հո՜ դուրս կգա:

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: