Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան, Եվրասիական թերապևտների ասոցիացիայի և Բժիշկների ամբուլատոր ռեաբիլիտացիայի ասոցիացիայի աջակցությամբ, կազմակերպում է կոնֆերանս միջազգային մասնակցությամբ ՝ «Հետքովիդային բազմահամակարգային ախտահարումներ. թերապիա եւ ռեաբիլիտացիա»։
Կոնֆերանսի հիմնական ուղղությունները.
1. Հետքովիդային բազմահամակարգային դրսևորումներ՝ սրտանոթային, շնչառական, նյարդային և հոգեկան, մարսողական, միզասեռական, ռևմատոլոգիական համակարգերի ախտահարումները:
2. Ներքին հիվանդությունների ընթացքի առանձնահատկությունները, նոր ախտանիշների և հիվանդությունների ի հայտ գալը հետքովիդային շրջանում։
3. Բազմահամակարգային բորբոքային համախտանիշ երեխաների մոտ:
4. Կորոնավիրուսային վարակից հետո թրոմբոէմբոլիկ, սիրտանոթային և այլ բարդությունների ռիսկի կառավարումը:
5. Բուժական և վերականգնողական միջոցառումներ, ուղված հետքովիդային հետևանքների և բարդությունների շտկմանը:
Գիտական միջոցառումը նախատեսվում է է ՀՀ առողջապահության նախարարության, ԵՊԲՀ-ի, Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների մասնակցությամբ։ Միջոցառումը ներկայացված է ՇՄԶ կրեդիտներ ստանալու ՀՀ ԱՆ:
Թիրախային լսարանը՝ թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ, ռեաբիլիտոլոգ, թոքաբան, սրտաբան, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, ռևմատոլոգ, նեֆրոլոգ, ուրոլոգ, սեքսոպաթոլոգ, քիթկոկորդականջաբան և ատամնաբույժ։
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026